close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+16°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում «Ստեփանակերտ-Սերվիս» ուղեւորափոխադրող ընկերությունն իրականացնում է հակահամաճարակային աշխատանքներ

Արցախ

26 Մարտի 2020, 10:31
 Արցախում «Ստեփանակերտ-Սերվիս» ուղեւորափոխադրող ընկերությունն իրականացնում է հակահամաճարակային աշխատանքներ

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետեւյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային աշխատանքները՝ 2020 թվականի փետրվարի 28-ից, օրական երկու անգամ, ընկերության տարածքում եւ ուղեգծերի վերջնակետերում հատուկ ախտահանիչ նյութերով իրականացվում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղեւորասրահների ախտահանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ուղեւորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաեւ ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով, 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն աշխատում է 17 ավտոբուս:

Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ եւ ալկոգելի տարաներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica