close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ ԱՄՆ վարչակազմի կողմից Արցախին տրամադրվելիք օգնությունը վերացնելու մասին

Քաղաքական

26 Մարտի 2020, 10:09
 Գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ ԱՄՆ վարչակազմի կողմից Արցախին տրամադրվելիք օգնությունը վերացնելու մասին

Արդյո՞ք վերջնական է ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ուղղված ֆինանսական աջակցությունը չեղարկելու որոշումը. ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս թեմային է անդրադարձել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը՝ ներկայացնելով իր դիտարկումները. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է՝ բավականին երկար ժամանակ է, ինչ մի շարք հարթակներում թեժ քննարկումներ են տեղի ունենում հարցի վերաբերյալ, և շուրջ 20 տարի է, ինչ այս ծրագիրը տարբեր «հարձակումների» է ենթարկվում։ «Սա ամենածանր հարձակումն էր, իմ համոզմամբ՝ վատագույնը, որին երբևէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որևէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետևում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ այժմ արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- ասել է նա։ 

Միևնույն ժամանակ Համբարյանը շեշտել է՝ մինչ վերջնական գնահատական տալը, պետք է նկատի ունենալ ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացներն ու երկրի սահմանադրական համակարգը։ Ըստ Համբարյանի՝ դեռևս 1997 թ., երբ Բրադ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ավելին՝ այդ ժամանակ ծրագիրը քննադատվել և ընդդիմության է հանդիպել գրեթե նույն ձևով, ինչ մեր օրերում։ Սակայն, Համբարյանի պնդնմամբ, հենց այս քայլի շնորհիվ է՝ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։ 

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենի խոսքով՝ ծրագրի դեմ տարբեր փուլերում հանդես է եկել թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, բայց միևնույնն է՝ այն շարունակել է գործել. «Այս ամենը անընդհատ շարունակվել է, քանի որ 2 տասնամյակի ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել»,- պարզաբանել է նա։

Ինչ վերաբերում է ծրագրի նպատակին՝ ապա Համբարյանի նկատառումներով՝ սկզբից ևեթ այն մարդասիրական ուղղվածություն է ունեցել։ Այսպես, սկզբնական շրջանում այն ներառել է նյութական օգնություն առողջապահական ոլորտում, այնուհետև մաքուր ջրի խնդրի լուծում, իսկ հիմա՝ ականազերծման աշխատանքներ, ինչն ըստ բանախոսի, խաղաղության գործընթացի մի մասն է կազմում։ 

Անդրադառնալով դիտարկմանը՝ ի վերջո երբ կկայացվի վերջանական որոշումը՝ Համբարյանը հստակեցրել է՝ այն երևան կգա մոտակա շաբաթների ընթացքում, այն ժամանակ, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այս շրջանում նախատեսվող ու նախատեսված քայլերին՝ Համբարյանն ընդգծել է՝ սա ամենևին պատահական չէ։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ օրենսդիրներն այս պահին առավել անհանգստացած են առողջապահական համակարգի, տնտեսության, ԱՄՆ բնակչության առողջությանը առնչվող հարցերով։ 

Ուղիղ եթերն ամփոփելով և կրկին արձագանքելով հարցադրմանը, թե արդյոք Արցախի վերաբերյալ ԱՄՆ գործադիրի որոշումը վերջնական է, Համբարյանը շեշտել է. «Ոչ։ Վերջնական որոշում կընդունվի իշխանության երկու ճյուղերի՝ օրենսդիրի և գործադիրի համագործակցության արդյունքում։ Հայ դատի հանձնախմբի, Վաշինգթոնում ՀՀ դեսպանության և Արցախի համար այս ամենն առաջնահերթություն է. մենք համատեղ աշխատանքներ են տանում հարցի առնչությամբ։ Գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա»։

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ Թրամփի վարչակազմն օրերս որոշում էր կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։ Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ նման քայլն «ափսոսանք է առաջացնում», քանի որ «մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն,  եւ պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.





yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica