close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ն աշխատում է շուրջօրյա սկզբունքով` 24 ժամ. Արման Թաթոյան

Հասարակություն

25 Մարտի 2020, 23:39
 ՄԻՊ-ն աշխատում է շուրջօրյա սկզբունքով` 24 ժամ. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Սա էլ այն դեպքում, երբ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ոչ բոլոր աշխատակիցների աշխատավայրում ֆիզիկապես ներկայության:

Ինքս անձամբ, ինչպես նաև իմ ողջ աշխատակազմն առավելագույն հնարավորություններով է աշխատում՝ շուրջօրյա սկզբունքով` 24 ժամ:

Օրվա ընթացքում մեզ ուղղվող հարցերը բազմաթիվ են՝

1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,

2) աշխատավարձեր ստանալ-չստանալու հարցեր,

3) արձակուրդի հարցեր, 4) փակ հաստատություններում մարդու իրավունքներ (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն),

5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորությունից զրկված անձանց բողոքներ ու դադարեցված մատակարարումների վերականգնում և այլն:

Օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքները նույնպես լայն թափով իրականացվում են:

Հատուկ պետք է նշեմ, որ ինքս մշտական կապի մեջ եմ ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմս արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Մյուս մարմինների հետ նույնպես անընդհատ կապ է պահպանվում:

Վաղ առավոտից սկսած մեր կատարած աշխատանքներն արդեն կլուսաբանենք առավել մանրամասն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica