close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտությունը. Արթուր Ղազինյան

Քաղաքական

25 Մարտի 2020, 22:53
 Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտությունը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ «մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ»։

Այս պնդման ճշմարտացիության հարցը թողնելով իրականում օրավարձով ապրող մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին, ուզում եմ կենտրոնանալ հարցի մեկ այլ՝ բարոյական կողմի վրա։

Իր այս պնդումը հիմնավորելու համար նա դիմեց, իմ կարծիքով, անթույլատրելի իրավական մանիպուլյացիայի՝ հռչակելով այս մարդկանց որպես չգրանցված աշխատողներ։

Վարչապետի այսօրվա ելույթում նկատելի էր այս քաղաքացիներից նեղացածության թաքնված ենթատեքստ և այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա յուրօրինակ վրեժ է լուծում սոցիալական աղետի շեմին կանգնած մեր այն քաղաքացիներից, որոնք իրեն չեն լսել և չեն գրանցվել որպես աշխատողներ:

Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել իր կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունը, «ստվերում աշխատող քաղաքացիները, որոնք ժամանակին ասել էին որ թքած ունեն կառավարության որոշումների վրա, հիմա ունենալու են խնդիրներ»։

Ոչ վաղ անցյալում այս մարդիկ անձնուրաց պայքարում էին Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ նրա համար այդ մարդիկ «ամեն ինչ որոշող հպարտ քաղաքացիներ էին»:

Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա նրանք արդեն գոյություն չունեն կամ ստվերում գործող պոտենցիալ իրավախախտներ են, որոնք պետք է կրեն կառավարության որոշումներին չհետևելու պատասխանատվությունը։

Իսկ ավելի ազնիվ կլիներ, եթե նա ուղիղ հայտարարեր, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում կամ ցանկություն չունի օժանդակել օրավարձով իրենց ընտանիքի գոյությունը քարշ տվող ՀՀ «հպարտ» քաղաքացիներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica