close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թերթերի տպագրությունն արգելվեց, մեկ օր անց՝ թույլատրվեց. պարետի նոր որոշումը

Հասարակություն

25 Մարտի 2020, 20:49
 Թերթերի տպագրությունն արգելվեց, մեկ օր անց՝ թույլատրվեց. պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանի փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թ. մարտի 24-ի որոշման մեջ. հայտնում է Yerkir.am-ը: Նոր որոշումը՝ ստորև. 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1. Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝

57)«17.11» - Թաղանթանյութի արտադրություն

58) «17.12» - Թղթի և ստվարաթղթի արտադրություն

59) «17.21» - Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

60) «17.23» - Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

61) «17.29» - Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

62) «18.12» - Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով

63) «22.22.0» - Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

64) «23.13.0» - Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

65) «18.11» - Թերթերի տպագրություն

66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն

67) «20.14.9» - Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

68) «23.52» - Կրի, գիպսի և գաջի արտադրություն

69) «24.42» - Ալյումինի արտադրություն

70) «47.62» - Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

71) «47.9» - Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս

72) «58.13» - Թերթերի հրատարակություն

73) «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով

74) «94.91.2» - Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

2. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«30) «47.11» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում»

3. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«38) «49» - Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի՝

ա. «49.31.4» - Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ.

բ. «49.39.5» - Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ.

գ. «49.39.6» - Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica