close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+4°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրույցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին

Աշխարհ

25 Մարտի 2020, 20:15
 Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրույցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Նուբար Աֆեյանը Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացրել է իր ընկերության կատարած մասնագիտական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանք է հայտնել Նուբար Աֆեյանին՝ նրա աշխատանքը համարելով համամարդկային առաքելություն, որը պատիվ կբերի մեր ազգին ու հայրենիքին։

Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica