close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ հետաձգել կոմունալ վճարումները այն անապահովների համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել․ Փաշինյան

Քաղաքական

25 Մարտի 2020, 18:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ հետաձգել կոմունալ վճարումները այն անապահովների համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել․ Փաշինյան

Կառավարության աջակցությունը պետք է լինի հասցեական՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին արտակարգ դրության իրավիճակով հարվածի տակ հայտնված կումունալ և այլ վճարումները հետաձգելու և այլ օժանդակության մասին հարցին։

Փաշինյանն այս առիթով հիշեց իր լրագրողական գործունեության շրջանը, երբ ի ցույց է դրել, թե ինչպես են աջակցությունից օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր չունեն դրա կարիքը։

«Հարց՝ պետական աշխատողների կոմունալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավի կոմուննալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, և նույնիսկ, կներեք, սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել․ մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստառու, հիմա էլ է նպաստառու, իր նպաստը նույն ձևով ստանում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ պարետն այս ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հոսանքի կամ գազի անջատումներ չլինեն, բայց, ասաց՝ այդ մասին չէին ասում, որ դա չօգտագործվի որպես կոմունալ վճարումները չվճարելու ազդանշան։

«Իմ կոչը և խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, չուշացնեն, որովհետև ավելի վատթար վիճակում են դնում նրանց, ովքեր չունեն այդ հնարավորությունը։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ արդեն ինֆորմացիա է շրջանառվում, թե ում գազն են անջատել։ Վարչապետը պատասխանեց, որ եթե մեկը  2 միլիոն դրամի գազ է սպառել և չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են․ «Ենթադրվում է, չէ՞, որ եթե այդքան սպառել է, ուրեմն հոգապահուստ փող ունի, թող տանի վճարի»։

Նա ասաց, որ չի ուզում՝ միասին խրախուսեն սպեկուլյացիաները։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica