close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+25°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոցիալական պատասխանատվություն․ «Մակարա» ՍՊԸ-ն ներկրած բժշկական դիմակները բաժանում է ռիսկային գոտում գտնվողներին

Հասարակություն

25 Մարտի 2020, 19:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոցիալական պատասխանատվություն․ «Մակարա» ՍՊԸ-ն ներկրած բժշկական դիմակները բաժանում է ռիսկային գոտում գտնվողներին

Մինչև կորոնավիրուսի համաճարակի Հայաստան հասնելը ներկրումներով զբաղվող «Մակարա» ՍՊԸ-ն բժշկական դիմակների մեծ խմբաքանակ էր ներկրել ԻԻՀ-ից և մտադիր էր արտահանել այնպիսի երկրներ, որտեղ դրանց պահանջարկը կար։

Բայց երբ համաճարակը համավարակ դարձավ և ընդգրկեց նաև Հայաստանը, ՍՊԸ-ի ներկայացուցիչները, իրենց հայրենակիցների հանդեպ սոցիալական պատասխանատվությունից ելնելով, որոշեցին դադարեցնել արտահանումը։

Նրանք բժշկական դիմակները իբրև օժանդակություն անվճար տրամադրեցին ռիսկային գոտում գտնվողներին՝ համայնքային բուժկենտրոններ, մարզաբնակներ, ինչպես նաև դրանք բաժանեցին մայրաքաղաքի փողոցներում՝ տաքսու վարորդներին, կրպակների վաճառողներին, անցորդներին։

«Երբ արդեն հասկացանք, որ վարակը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, այսինքն իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք էինք պատկերացնում, մտածեցինք նաև բաժանենք ժողովրդին՝ մեր մտերիմներին, ոչ մտերիմներին, ռիսկային գոտում գտնվող մեծ հիմնարկություններին, հիվանդանոցներին, մարդաշատ վայրերին։ Փորձում ենք մենք էլ այս ձևով մեր բարոյական և ֆինանսական աջակցությունը հայտնել մեր ժողովրդին, քանի որ ստեղծված իրավիճակում շատերը այդ 1000-2000 դրամի կարիքը շատ ունեն, որով ստիպված են դիմակներ գնել»,-Yerkir.am-ին ասաց «Մակարա» ՍՊԸ ներկայացուցիչ Սևադա Ղուկասյանը։

Նա վստահեցրեց, որ այս որոշմանը հանգեցին, քանի որ ստեղծված ծանր իրավիճակում իրենց համար փող աշխատելը առաջնահերթ խնդիր չէ․ «Կարծում եմ ամբողջ աշխարհի մարդկանց համար է այժմ վիճակն այդպիսին, նույնիսկ համաշխարհային միլիարդատերերը չեն մտածում փող աշխատելու մասին, մտածում են փրկվելու կամ մարդկանց օգտակար լինելու մասին»։

ՍՊԸ-ի ներկայացուցիչները դիմակները բաժանում են հերմետիկ փակված տուփերով, որպեսզի իրենց ձեռքի հետ շփում չլինի, բաժանելիս իրենք ևս կրում են ձեռնոցներ և դիմակներ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica