close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ․ ՍԱՏՄ ղեկավար

Հասարակություն

25 Մարտի 2020, 17:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ․ ՍԱՏՄ ղեկավար

Սննդամթերքի որեւէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մամումի ասուլիսում:

Նա վստահեցրեց, որ մսի կամ այլ սննդամթերքի միջոցով վարակը չի կարող տարածվել, քանի որ վիրուսները ջերմային մշակմանը չեն դիմանում՝ արագ վերանում են:

Հացի՝ առանց փաթեթավորման վաճառքի մասին ասաց, որ  չկա իրավական կարգավորում, որի համաձայն՝ հացը պարտադիր պետք է փաթեթավորված լինի, սակայն շատ տնտեսվարողներ, նաև տեսչական մարմնի  հորդորով եւ նախաձեռնությամբ, սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել խանութներ։

«Շատ խանութներ արդեն առանձնացրել են եւ դարակաշարեր են ստեղծել՝ ապակիով կամ պոլիէթիլենային փաթեթավորումներով: Ամենօրյա ռեժիմով ֆոտոներ ենք ստանում, որ կան նման փաթեթավորումներ: Պարզապես չգիտենք՝ փաթեթավորման հետ շփումից այդ փաթեթավորման վրա երկար կմնա՞ հարուցիչը, թե՞ ոչ, դրա համար այդ մասին դեռ ոչինչ չենք կարող ասել»:

Խանութների աշխատակիցները պարտադիր պետք է ձեռնոցով մատուցեն հացը կամ այլ սննդամթերքը, հետո այդ ձեռնոցը հանեն, նոր գումարը վերցնեն, բայց միշտ չէ որ այս կանոնները պահպանվում են: 

«Ցավոք, կան տնտեսվարողներ, որ չեն հասկացել ցուցումների լրջությունը եւ կպատժվեն դրանք շրջանցելու համար: Հուսով եմ՝ այսօր նման դեպքի մասին կլսենք, որ տնտեսվարողը պատժվել է իր աշխատակիցներին դիմակով եւ ձեռնոցներով չապահովելու համար»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica