close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Զրոյական պացիենտը» գտնվե՞լ է. Global Times

Աշխարհ

25 Մարտի 2020, 17:09
 «Զրոյական պացիենտը» գտնվե՞լ է. Global Times

Չինական սոցցանցերի օգտատերերը, նաև հարգարժան փորձագետներ ԱՄՆ իշխանություններին կոչ են անում հրապարակել նոր կորոնավիրուսի համաճարակի մասին ճշմարիտ տեղեկատվություն` համոզված, որ այն Ուհան է եկել Միացյալ Նահանգներից, այլ ոչ թե սկիզբ է առել Չինաստանում. ըստ Yerkir.am-ի` գրում է չինական Global Times-ն իր այսօրվա` մարտի 25-ի համարում:

Ամերիկացի լրագրող Ջորջ Ուեբն էլ ամերիկյան սպորտային պատվիրակության կազմում Ուհանում 2019-ի հոկտեմբերին անցկացված Համաշխարհային ռազմական խաղերին մասնակցած ռազմական ատլետին է համարում «զրոյական պացիենտ»: Լրագրողը սեփական հետաքննությունն է անցկացրել և վերջերս իր մի քանի տեսաուղերձներում ու թվիթերյան գրառումներում հայտարարել, որ, իր կարծիքով, «զրոյական պացիենտը» ռազմական վարորդ, հեծանվորդուհի Մատե Բենասին է:

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված զեկույցի համաձայն` 2019-ի հոկտեմբերի 25-ին Մատե Բենասին Ուհանում մասնակցել է 50 մղոնանոց հեծանվավազքի:

Ուեբը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ քաղաքի «Ֆորտ Դետրիկ» ռազմական լաբորատորիան, որը զբաղվում է Էբոլայի տենդի նման բարձր վտանգավորություն ունեցող վիրուսներով, 2019-ի հուլիսին փակվել և  տեղափոխվել է այլ վայր` «տարածքների և կառավարաման համակարգերի համապատասխան պայմաններով»:

Չնայած անհերքելի ապացույցների բացակայությանը` լրագրողը եզրակացրել է, որ հուլիսին լաբորատորիայի փակումը, հոկտեմբերին ռազմական ատլետների` Ուհանում խաղերին մասնակցելը և ձմռանը Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումը պատահական համընկնումներ չեն: Ընդ որում` դրանք վերը նշվածով չեն սահմանափակվում, պարզվում է` Մատե Բենասին կենսաքիմիական զենք մշակող «Ֆորտ Դետրիկ» լաբորատորիայում աշխատող Մեթյու Բենասիի բարեկամն է: Չինացի մի շարք փորձագետներ համակարծիք են, որ լաբորատորիայից վիրուսի «արտահոսք» է եղել:

Պեկինի միջազգային հարաբերությունների համալսարանի ամերիկագետներից մեկը Global Times-ին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է բացատրի փաստերը և հրապարակի տեղեկատվություն  միջադեպի հետ կապ ունեցող բոլոր զինվորականների առողջական վիճակի վերաբերյալ, որպեսզի փարատի բոլոր կասկածները, որ անպայման կունենա համաշխարհային հանրությունը: Իսկ չինացի օգտատերերը պահանջում են, որ Մատե Բենասին կորոնավիրուսի թեստ հանձնի:

Ի դեպ, ԱՄՆ-ը` ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի ևայլ բարձրաստիճան պաշտոնյաների, շեշտում է վիրուսի չինական ծագումը, իսկ Չինաստանն ամեն կերպ հերքում է դա:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica