close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի իր գործընկերոջը Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ

Հասարակություն

25 Մարտի 2020, 15:45
 ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի իր գործընկերոջը Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսմեն Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները:

Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն և տոկունություն եմ մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք՝ մարտի 23-ին Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան, Հունգարիան, Սլովենիան և Ավստրիան տուժել էին Զագրեբից 9 կմ հեռավորությամբ տեղի ունեցած 5,4 մագնիտուդով երկրաշարժից։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica