close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսագյուղի Սուրբ Նարեկացի մատուռը

Մշակույթ

25 Մարտի 2020, 13:20
 Լուսագյուղի Սուրբ Նարեկացի մատուռը

Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքի մատուռներից ևս մեկը, որը կոչվում է Սուրբ Նարեկացի, բայց մինչ մատուռի համառոտ պատմությանը և նրա հետ կապված ծիսակարգերին անդրադառնալը, ուշադրություն դարձնենք, մի հետաքրքիր երևույթի:

Այս մատուռի  մուտքի դռան վերնամասում ամրացված է ձիու պայտ, այս ավանդույթը  ունի շատ հին արմատներ ներկայումս այն պահպանվել է Հայաստանի բացառապես լեռնային բնակավայրերում: 

Հայերը հնագույն ժամանակներից տնայնացրել են ձիերին ու տիրապետել դարբնության արհեստին, որը հետագայում յուրացվել է հարևան ժողովուրդների ու զավթիչների կողմից։ Ուստի, պատահական չէ, որ Լուսնեղջյուրի նմանության այս թալիսմանը պատկերվել է նաև հին հեթանոսական տաճարների, եգիպտական և ասորական քանդակների վրա:

Իսկ հին բաբելացիները կարծում էին, թե երկիրն ունի պայտի նմանության կոր հատակով նավի տեսք։ Այս կարգի սնահավատության պատճառներից մեկն էլ հենց այն որպես փրկության նավ, կյանքի դուռ ընկալումն էր։

Հույներն այն տեղադրել են որպես այբուբենի վերջնատառ՝ ի դեմս օմեգա նշանի, շուռ տված՝ որպես «վերջ»։ Պատահական չէ նաև նմանությունը մեր հայկական տաճարների կամարաձև դռների հետ, որպես մուտք դեպի հոգևոր տաճար։

Ձիու պայտը առաջին հերթին օջախի անվտանգության պահապան է համարվում: ըստ ժողովրդական հավատալիքների այն տունը պաշտպանում էր չար աչքից միևնույն ժամանակ իր բացվածի մեջ այն հավաքում էր բացառապես դրական ու բարի երևույթները և այն բաժին հանում այն ընտանիքին, որի դռան վերևը ամրացված է:  

Պայտի դեպքում կարևոր է նրա նախկին կիրառությունը: Հատկանշական է, որ մարդիկ հավատում են, որ պատահաբար գտնված պայտն է երջանկություն բերողը: Եթե այն ընկած է ճանապարհին, նշանակում է, որ ինչ-որ մեկն արդեն անցել է այդ տեղով և, ճանապարհը շարունակելով, մարդ կհասնի նպատակին կամ եթե պայտն ամրացվի տան շեմին, տունն “իր ճանապարհով կգնա”: Բացի այդ, երբ ամրացված է եղել ձիու սմբակին, անընդհատ հարվածել է գետնին՝ խփելով ու կարծես կնքելով, կոխելով չար ոգիներին: Սասունցիները և բայազետցիները պայտը դռան տակ էին զետեղում՝ չարքերին հեռացնելու համար:

Սա արդեն Սուրբ Նարեկացի մատուռն է ներսի մասից: Այն հիմնադրել են 1828 թվականին Մուշից գաղթած Ղազարյան-Արգսյան մեծ գերդաստաբնի անդամները: Գերդաստանը  մեծ գաղթի օրերին Արևելյան Հայաստան է անցել տոհմի հոգևորական առաջնորդներ Տեր Ղազարի և Տեր Սարգսի առաջնորդությամբ: Սարգսյանները հետագայում տեղափողվել են Թիֆլիս: Ընտանիքը, ինչպես մնացած բոլոր ընտանիքները, իր հետ բերել է նաև Նարեկ կոչվող սուրբ գիրքը, որի հրաշագործ զորության մասին գյուղի բնակիչները բազում պատմություններ են պատմում: Հենց գրքի անունով էլ Մատուռը հայտնի է որպես Սուրբ Նարեկացի գյուղում այն հգայտնի է նաև Սուրբ գրիգոր Նարեկացի անվամբ: Ինֆորմացիան հավաքագրելու պահին գիրքը մատուռում չէր, ինչպես նշեց գերդաստանի անդամներից Մայիս Ղազարյանը այն այժմ գտնվում է համագյուղացիներից մեկի տանը, որտեղ ընտանիքում ծանր հիցվանդ կա և այն տարվել է այնտեղ հիվանդի վիճակը թեթևացնելու նպատակով: Ընտանիքի հարսներից Քաղցրիկ Ղազարյանի հավաստամաբ ոչ միայն գյուղում այլ տարածաշրջանում և դրանից  դուրս այս մատուռի անունը կապվում է մայրանալու հետ խնդիրներ ունեցող կանանց բուժելու հետ: Դրանից զատ մատուռի անունը ասոցացվում է նաև մաշկային` ներբանային գորտնուկ (ժողովրդական միջավայրում հայտնի բացառապես միայն գորտնուկ անունով) կոչվող հիվադության բուժման հետ:

Այս մետաղաձույլ և ներկա պահին բավականին թանկարժեք  մասունքները նույնպես բերվել են Մուշից և առ այսօր խնամքով պահվում են այստեղ որպես այս մատուռի մեծ զորության առհավատչյա:

Ստորև ֆոտոշարքը ներկայացնում է մատուռի ներսը, որը մնացած բոլոր մատուռների նման զարդարված է քրիստոնեական սրբապատկերներով:

 

Հիսուս Քրիստոսի և Տիրամոր սրբապատկերների կողաշքին այստեղ  մեծ խնամքով և սիրով պահպանվում է Մանուկների Աստվածաշունչ կոչվող գիրքը (մանուշակագույն շապիկով), որը ևս մեկ անգամ գալիս է հավաստելու` հայկակն օջախում  երեխան ամեն ինչից վեր է: 

Նախավերջին նկարում էլ աչքի է ընկնում ևս մեկ Նարեկ կոչվող սուրբ գիրք` ժամանակակից տպագրությամբ, այն հատուկ մատուռի համար ձեռք են բերել Ղազարյանները:   Նկարներում երևացող մնացած բոլոր սրբապատկերները և  գրքերը մատուռին նվիրաբերել են համագյուղացի  ու դրսից եկած ուխտավորներն ու ընտանիքի անդամները:


Օգտագործված աղբյուր.

1. http://hpj.asj-oa.am/6483/1/234.pdf


Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica