close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտերկրում գտնվող եւ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր. ԱԳՆ

Առողջապահություն

25 Մարտի 2020, 12:30
 Արտերկրում գտնվող եւ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր. ԱԳՆ

ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող եւ հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն. հայտնում է Yerkir.am-ը։

«Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի եւս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։

Խստագույնս հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica