close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+18°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի տարածքում արտակարգ դրության գործելու ժամանակ սահմանված սահմանափակումները և թույլատրելի գործողությունները

Տարածաշրջան

24 Մարտի 2020, 23:34
 Վրաստանի տարածքում արտակարգ դրության գործելու ժամանակ սահմանված սահմանափակումները և թույլատրելի գործողությունները

Վրաստանի կառավարության որոշմամբ, երկրի ողջ տարածքում արտակարգ դրության շրջանակներում, հաստատվում են կոնկրետ սահմանափակումներ. հայտնում է 1tv.ge-ն:

Սահմանափակումների և թույլտվությունների մասին տեղեկությունը տարածում է  վարչապետի մամուլի ծառայությունը:

Սահմանափակվում է երթևեկությունը.

  • Մինչ արտակարգ դրության ավարտը, դադարեցված են բոլոր տեսակի միջազգային ուղևորափոխադրումները – օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են չարտերային չվերթներ: Դադարեցված է ուղևորատար գնացքների երթևեկությունը, անխափան իրականացվում են միայն բեռնափոխադրումները:
  • Արգելվում են միջքաղաքային ուղևորափոխադրումները երթուղային տաքսիներով և ավտոբուսներով: Դադարեցվում է ներքին օդային երթևեկությունը ուղևորներ տեղափոխելու նպատակով: Վրաստանի կառավարության համաձայնությամբ կիրականացվեն միայն չարտերային թռիչքները:
  • Ինքնավար քաղաքի և մունիցիպալիտետի վարչական կենտրոնի սահմաններում դադարեցվում է ներքին երթևեկությունը երթուղային տաքսիներով և ավտոբուսներով, ուղևորներին տեղափոխելու նպատակով: Այս սահմանափակումը չի տարածվում մունիցիպալիտետի տարածքում, վարչական կենտրոնի և գյուղերի միջև ուղևորների տեղափոխման վրա:

ՈՒսումնական հաստատություններում մինչև ապրիլի 21-ը դադարեցվել է ուսումնական գործընթացը.

  • Համապատասխան տեխնիկական ռեսուրսի առկայության դեպքում, ընդհանուր և բարձրագույն ուսումնական հաստատություններում հնարավոր կլինի  հեռավար ուսուցումը:
  • Ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների վարչակազմերը պարտավոր են, մինչև ապրիլի 21-ը աշխատել հեռավար կարգով, եթե նրանց աշխատանքի վայրում գտնվելը չի ներկայացնում ծայրահեղ կարևորություն:
  • Արգելվել են բոլոր տեսակի թրենինգները, կոնֆերանսները և սեմինարները: Նման միջոցառումները թույլատրվում են միայն հեռավար ռեժիմով:
  • Հնարավորության սահմաններում թույլատրվում է արտոնագրման, ինչպես նաև մասնագիտական պատրաստման և վերապատրաստման կարգով պահանջվող վարչական գործառույթի հեռավար իրականացում: Նման դեպքում, վարչական վարույթի ժամկետը մինչև արտակարգ դրության ավարտը կհամարվի կասեցված:

Սահմանափակվել են տարբեր տեսակի միջոցառումներ.

  • Արգելվում են մշակութային բոլոր միջոցառումները, թե բաց թե փակ տարածքում:
  • Արգելվում են մարզական բոլոր միջոցառումները, ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքում, այդ թվում պարապմունքները:
  • Ինչպես մշակութային, այնպես էլ մարզական միջոցառումներն ու ակտիվությունները թույլատրվում են միայն հեռավար կարգով:

Սահմանափակվում են հավաքները և մանիֆեստացիաները.

  • Հանրային տարածքում արգելվում է 10 մարդուց ավելի հավաքը: Հանրային տարածք նշանակում է ցանկացած վայր, ինչպես դրսում, այնպես էլ շինություններում և չի ենթադրում մասնավոր անձի բնակելի տարածքը:
  • Արգելվում են բոլոր տեսակի սոցիալական միջոցառումները, որոնք նախատեսում են 10-ից ավելի մարդու հավաք, օրինակ ՝ հոգեհաց, հարսանիք:
  • Ավելի քան 10 անձի հավաք թույլատրվում է այն մասնավոր հաստատություններում, որոնք շարունակում են աշխատել: Նրանք պարտավոր են աշխատանքային վայրում պահպանել երկմետրանոց սոցիալական հեռավորությունը և ենթարկվել առողջապահության նախարարության հանձնարարականներին:

Սահմանափակվում է տնտեսական գործունեությունը.

  • Ռեստորաններին, սննդի օբյեկտներին, արտադրամասերին արգելվում է ընդունել սպառողներին սպասարկման տարածք: Նշված օբյեկտները հնարավորություն ունեն օգտվել առաքման կամ այսպես կոչված դրայվ ծառայությունից:
  • Դադարեցվել է ակումբների, ժամանցի կենտրոնների, կինոթատրոնների, մարզական դահլիճների, գեղեցկության սրահների, գիշերային ակումբների գործունեությունը:
  • Արգելվել է նաև մոլուցքային և շահութաբեր խաղերի ծառայությունը: Նշվածը թույլատրվում է միայն էլեկտրոնային ձևով:
  • Սնունդ արտադրող, վերամշակող օբյեկտները պարտավոր են մթերի ցանկացած տեսակով մշակման ժամանակ պահպանել ջերմաստիճանի ռեժիմները, անձնակազմը պետք է օգտագործի դիմակ, գլխաշոր և ձեռնոց, աշխատակիցները պետք է հաճախ լվան ձեռքերը հեղուկ օճառով, Ձեռքերը չորացնելուց հետո մշակել առնվազն 70% սպիրտով:
  • Սնունդ արտադրող, վերամշակող օբյեկտները պարտավորվում են ապահովել բոլոր այն մակերեսների և գործիքի լվացում և ախտահանումը, որի հետ առընչություն ունի սնունդը:
  • Սնունդ արտադրող և վերամշակող օբյեկտները մինչ աշխատանքի սկիզբը պետք է վերահսկեն աշխատողների առողջական վիճակը (հազ, շնչառության թուլություն, ջերմաստիճան): Սննդի վերամշակման ցանկացած փուլում պետք է պահպանեն ջերմաստիճանը:
  • Առաքման ծառայություններ մատուցող ընկերությունները պարտավոր են, սնունդը տեղավորել մեկ անգամյա օգտագործման ամանի մեջ, իսկ բազմակի օգտագործման տարայի դեպքում լվանալ դրանք, սնունդը առաքելու ժամանակ պահպանել ջերմաստիճանային ռեժիմը: Աշխատակիցներին ապահովել դիմակներով և ձեռնոցներով:
  • Մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտները պարտավոր են անձնակազմին զինել դիմակներով և ձեռնոցներով: Հաճախ անց կացնեն ախտահանիչ աշխատանքներ և վերահսկեն սպառողների սոցիալական հեռավարությունը, առնվազն երկու մետր:

Սահմանափակումներ են գործում նաև մասնավոր սեփականության վրա

  • Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության առաջին դիմումի համաձայն, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են,  Վրաստանի քաղաքացիներին Վրաստան վերադարձնելու և բեռնափոխադրումների համար իրականացնեն չարտերային թռիչքներ:
  • Ապահովեն համապատասխան անձանց կարանտինի գոտի տեղափոխումը:
  • Տրամադրել հյուրանոցներ և տեղավորման այլ վայրեր , քաղաքացիներին կարանտինում տեղավորելու և նրանց համապատասխան պայմաններով ապահովելու համար:

Սահմանափակումներ են գործում հանրային ծառայությունների մատուցման վրա.

Դադարեցվում են կամ հետաձգվում շենքերի ապամոնտաժումը.

Դադարեցվում են վարչական բողոքների ներկայացման և քննարկման ժամկետները.

Սահմանվել է նոտարների գործունեության տարբերվող կարգ.

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է.

  • Ավելի քան 10 անձի հավաք հասարակական տրանսպորտում, եթե չի դադարեցվել նրա գործունեությունը արտակարգ դրության պատճառով.
  • Ավելի քան 10 անձի հավաք բժշկական կամ հանրային հաստատություններում, պաշտպանական ուժերում և քրեակատարողական հիմնարկներում.
  • Ավելի քան 10 անձի հավաքի սահմանափակումները չեն վերաբերում շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը.
  • Թույլատրվում է մթերքի, կենդանիների կերի, կենդանիների, կենդանական և բուսական արտադրանքների, կենցաղային քիմիայի և հիգիենայի, անասնաբուժական դեղորայքի, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների, սերմերի և տնկանյութերի մանրածախ վաճառք.
  • Էլեկտրահաղորդակցական, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի, բենզինի, դիզելի, հեղուկ գազի մատակարարման օբյեկտների աշխատանքը.
  • Բժշկական նշանակություն ունեցող ապրանքների, դեղագործական ապրանքների վաճառք.
  • Չի դադարեցվում ապրանքների մանրածախ / մեծածախ վաճառքը, եթե դրանց վաճառքը իրականացվում է առաքմամբ կամ տարածքից դուրս բերելու միջոցով.
  • Սահմանափակումները չեն վերաբերում մամուլի սրահներին.
  • Ռեստորաններին, հասարակական սննդի հաստատություններին, արտադրամասերին կամ կազմակերպություններին թույլատրվում է աշխատել միայն արտադրանքի տեղում առաքմամբ, առանց սպառողներին տարածք ներս թողելու:
Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica