close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Իշխանյանը Եղցահողում էր՝ մարտական հերթապահություն իրականացրած վայրում

Արցախ

24 Մարտի 2020, 23:15
 Դավիթ Իշխանյանը Եղցահողում էր՝ մարտական հերթապահություն իրականացրած վայրում

1989-ին Եղցահող համայնքում Նորայր Դանիելյանի, Արմեն Մելքումյանի, եղցահողցի Նորայրի եւ մարտական մյուս ընկերների հետ մարտական հերթապահություն եւ ինքնապաշտպանություն իրականացնելուց 31 տարի անց, երեկ՝ մարտի 23-ին, ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն այցելել է Եղցահող համայնք:

«Բերդաձորը, մասնավորապես Եղցահող համայնքն իմ երկրորդ հայրենի գյուղն է, վառ հիշողությունների եւ մարտական մկրտությանս վայրը:

21-22 տարեկան հասակում մենք այնքան էլ չէինք կարողանում արժեւորել 1989-ի օրերը՝ մարտական ընկերների հետ կողք-կողքի քնելու, եղցահողցիների տներում ճաշելու եւ ընթրելու, ազատ ու անկախ Արցախ երազելու այդ օրերը: Բայց հետագա տարիներին, երբ մեր մարտական ընկերների մի մասը ցավոք արդեն չկար, մենք հնարավորություն ենք ունեցել վերլուծելու եւ գնահատելու անցածը: Բայց մեկ բան ենթակա չէր վերլուծման եւ մտափոխման. դա ժամանակի երդման սկզբունքայնությունն է եւ հաստատակամությունը, որոնք եւ մեզ տանում են շիտակ ճանապարհով:

Այս տարիների ընթացքում զբաղեցրածս պարտականություններում եւ պաշտոններում՝ մարտական հերթապահություն, թե ռազմի դաշտ, դպրոցի  տնօրինություն, թե համայնքի ղեկավարում, կուսակցության պատասխանատվություն, թե պատգամավորական մանդատ, ուղղորդվել եմ մարտական երդմանս սկզբունքայնությամբ՝ ընկերներիս արյան ճանապարհով քայլելու եւ երբեք ոչինչ չնյութականացնելու սկզբունքով»,- եղցահողցիների հետ հանդիպմանն ասել է Դավիթ Իշխանյանը եւ հավելել, որ Արցախյան հիմնահարցի լուծման, խաղաղության հաստատման եւ երկրի զարգացման իր տեսլականները մարտական երդման վայրում ներկայացնելը նաեւ ունի մարտական երդումը վերահաստատելու նպատակ:

Հ.Գ. Եղցահողցիների հետ հանդիպումից հետո Դավիթ Իշխանյանը եւ եղցահողցի Նորայրը շրջել են գյուղով, այցելել մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ իրենց բնակված տունը, վերհիշել 31 տարի առաջ տեղի ունեցած դրվագներն ու պատմությունները եւ դրանց մասնակից ողջ մնացած ու անմահացած տղաներին, նաեւ նկարվել՝ արդեն երկուսով, բայց բացակա տղաների երազանքներն իրականացնելու պատասխանատվությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica