close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+8°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ

Արցախ

24 Մարտի 2020, 17:36
 Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ. հայտնում է Yerkir.am-ը։

Որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):

2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica