close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ ԳՄ-ն կազմել է մի ծավալուն փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ իրադրության վիճակից բխող քայլերի մասին․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

24 Մարտի 2020, 19:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ ԳՄ-ն կազմել է մի ծավալուն փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ իրադրության վիճակից բխող քայլերի մասին․ Իշխան Սաղաթելյան

Մենք, գործնականորեն գնահատելով իրավիճակը, և այն մարտահրավերները, որ կան մեր երկրի առջև մեր աջակցությունն ենք հայտնել և գործնական քայլեր արել այդ ուղղությամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվում էր ՀՅԴ կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները։

«Այս ընթացքում Դաշնակցության Գերագույն Մարմինը պատրաստել է քաղաքական և մասնագիտական փաստաթուղթ երկրում արտակարգ իրադրության պայմաններից բխող անհրաժեշտ քայլերի մասին»,-ընդգծեց նա։

Փաստաթղթի հիմնական մեխն այն է, որ պետության և պարետատան հիմնական անելիքը պետք է լինի համավարակի տարածման կանխարգելումը, այնինչ, ըստ Սաղաթելյանի, իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետևից՝ փոխանակ մեկ քայլ առաջ անելու և իրադարձությունները կանխելու։

ՀՅԴ մշակած գործողությունների փաթեթից նա մեջբերեց առաջին քայլը․ հենց այսօր անհրաժեշտ է դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսապահովման օբյեկտների:

Հաջորդ դրույթն այն է, որ անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը, այդ թվում` մետրոյի և տաքսիների, սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կիրականացվեն որոշակի ժամերի՝ խիստ հսկողության ներքո․ «Գիտեք այս օրերին ինչ խայտառակ իրավիճակ է հանրային տրասպորտում»։

ՀՅԴ ԳՄ մշակած քաղաքական և մասնագիտական ամբողջական փաթեթի, որտեղ նշվում են ստեղծված իրավիճակից ելքերն ու առաջարկությունները, քայլերն ու գործողությունները, իրականացնողն ու պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, այս պատճառով էլ այն երեկ ուղարկել են կառավարություն։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց Դաշնակցության մյուս նախաձեռնությունները կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը մեղմելու նպատակով․ «Դեռևս մարտի 14-ին ՀՅԴ ԳՄ-ն իր մասնագիտական ոլորտային հանձնախմբերի կողմից ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ գնահատական, գործողությունների ծրագիր։ Դեռևս մարտի 14-ին հանդես եկանք հայտարարությամբ, որտեղ ստեղծված իրավիճակի մասին տվեցինք գնահատական և ներկայացրինք մեր մոտեցումները։ Դրանից հետո Դաշնակցության ԳՄ-ն հայտարարություն արեց և իր պատրաստակամությունը հայտնեց իր ողջ ուժը և կարողականությունը ներդնել ստեղծված իրավիճակում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։ Մարտի 21-ին ՀՅԴ Բյուրոն ևս հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կրկին իր պատրաստակամությունը հայտնեց և մեկ անգամ ևս ընդգծեց, որ Դաշնակցությունը իր ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստակամ է գործնականորեն աջակցել մեր երկրի և ժողովրդի առջև կանգնած խնդիրները լուծելու համար»։

Նա նաև հիշեցրեց, որ օրերին ԱՄՆ-ից գործնականորեն օգնություն հասավ Հայաստան, որտեղ մեծ դերակատարում ունեին Դաշնակցության ընկերները։

Առաջիկա օրերին Կանադայի ՀՅԴ ընկերները Արցախ օգնություն կուղարկեն կորոնավիրուսի համավարակի կանխման համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր։

Իշխան Սաղաթելյանը խոսել է նաև համավարակի տարածման՝ վերահսկողությունից դուրս գալու հնարավորության մասին։

ՀՅԴ կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica