close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+4°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկում ենք պատրաստվել վատթարագույն սցենարի՝ սա խուճապի տարածում չէ, սա իրավիճակի ռեալ գնահատում է. Ի. Սաղաթելյան

Քաղաքական

24 Մարտի 2020, 16:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկում ենք պատրաստվել վատթարագույն սցենարի՝ սա խուճապի տարածում չէ, սա իրավիճակի ռեալ գնահատում է. Ի. Սաղաթելյան

Մտնում ենք անորոշության ու անկանխատեսելիության շրջափուլ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվում էր ՀՅԴ կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները։

«Մենք առաջարկում ենք պատրաստվել վատթարագույն սցենարի․ սա խուճապի տարածում չէ, սա իրավիճակի ռեալ գնահատում է, որի մասին մենք բարձրաձայնել ենք դեռևս 10 օր առաջ»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կրկին կոչ արեց կառավարությանը իրավիճակը ճիշտ գնահատել, չգնալ դեպքերի, իրադարձությունների հետևից, այլ ձեռնարկել հստակ կանխարգելիչ միջոցառումներ։

«Այս պահին մեր թիվ մեկ և գլխավոր խնդիրը համավարակի տարածումն է, որը կարծես վերահսկողությունից դուրս է գալիս՝ կառավարության հաճախ ձեռնարկած անլուրջ քայլերի պատճառով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այս ամենին, սակայն, Դաշնակցությունը կանդրադառնա ստեղծված իրավիճակից դուրս գալուց հետո։

«Այս փուլում կոչ ենք անում մեր հասարակությանը, քաղաքական, հասարակական տարբեր կազմակերպություններին, համահայկական կառույցներին համախմբել ուժերը միասնաբար մեր երկրի և պետության առջև այս մարտահրավերները հաղթահարելու համար»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նա առողջություն մաղթեց և տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն առաջիկայում ևս նոր նախաձեռնություններով հանդես կգա։

ՀՅԴ կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica