close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. խափանման միջոց է ընտրվել կալանքը

Իրավունք

24 Մարտի 2020, 15:13
 Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. խափանման միջոց է ընտրվել կալանքը

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից մարտի 23-ին հետախուզում է հայտարարվել Երեւան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) եւ 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Եթե Գ. Բեգլարյանը, ով կապի եւ տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica