close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել

Տարածաշրջան

23 Մարտի 2020, 23:25
 Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել

Առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեի խոսքով՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել: Այդ մասին հայտնում է Հանրային հեռարձակողը, փոխանցում է tv9news.ge-ը:

«Մառնեուլիում և Բոլնիսիում խնդիրն այն է, որ չափազանց շատ շփումներ կան. արդեն մոտ 1700 կոնտակտ կա: Հայտնաբերված 90 անձինք ունեն մոտ 1700 կոնտակտ և սա դեռ ամբողջը չէ: Դեռ հետագա քննություն և մեկուսացում է հարկավոր», — ասել է Ակակի Զոիձեն:

Աղբյուրը փոխանցում է, որ երեկ՝ մարտի 22-ին, Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում բուժում ստացողներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակակիրը մասնակցել է 400 հոգանոց արարողության: Վարակակրի մոտ 90 կոնտակտ արդեն հայտնաբերվել է:

Մարտի 23-ին 00:00-ից էլ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Բոլնիսիի և Մառնեուլիի շրջանները փակվեցին: 

Մառնեուլիում, որտեղ հայտարարվել է կարանտին, մտել է ռազմական տեխնիկա, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված տրանսպորտային միջոցներ, այս մասին տեղեկացնում է 1tv.ge լրատվականը:

Կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը, իսկ Վրաստանի պաշտպանության ուժերը ներքին գործերի հետ համակարգմամբ, Մառնեուլիի և Բոլնիսիի մոտ տեղադրելու են հատուկ անցակետեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica