close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երանի նախընտրեինք իրար կողքի կանգնել և աղոթել․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Հասարակություն

23 Մարտի 2020, 21:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երանի նախընտրեինք իրար կողքի կանգնել և աղոթել․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Երանի ունենայինք այնքան հոգևոր պատրաստվածություն, որ նախընտրեինք իրար կողքի կանգնել և աղոթել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ խոսելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նկատառումով կիրակնօրյա պատարագները ժողովրդի դեմ դռնփակ կատարելու նախընտրության մասին։

«Կարծում եմ այն, որ այսօր այս իրավիճակն է, այնպես չէ, որ միայն  եկեղեցու որոշումն է, սա նաև ժողովրդի և հավատացյալների որոշումն է։ Կարծում եմ, որ շատ կարևոր է հասկանալ մի բան․ ոչ թե պետք է բողոքել կամ մտածել, թե ինչու է այսպես, այլ երանի թե մեր հավատացյալներն ու մեր ժողովուրդը ունենայինք այնքան հոգևոր պատրաստվածություն, որ նախընտրեինք իրար կողքի կանգնել և աղոթել և այդ աղոթքով հաղթահարել այս փորձությունը։ Բայց ունենք այն, ինչ ունենք այսօր և այս իրավիճակից պետք է կարողանանք պատվով դուրս գալ»,-ասաց նա։

Խուճապի մատնվելու և վախով տարվելու փոխարեն շատ հստակ կարելի է աղոթք բարձրացնել առ Աստված և նույն այդ աղոթքի ոգով և աղոթքի օրհնությամբ ապրել՝ վստահ է քահանան։

Այսօր ոմանք խուճապի մեջ են, ոմանք վախեցած, ոմանք շատ ավելի օբյեկտիվորեն և սառը բանականությամբ են վերաբերվում՝ նկատեց նա, բայց ամենակարևորն այն է, որ կարողանանք աղոթքով և աղոթքից ծնված գործերով հաղթահարել այս իրավիճակը։

«Բնավ խուճապի մատնվելու կարիք չկա, ես չեմ կարծում, որ սա անհաղթահարելի խնդիր է։ Մանավանդ երբ մեկս մյուսի նկատմամբ ունենանք սեր և հոգատարություն, վստահ եմ, այս խնդիրն էլ կանցնի»,-վստահեցրեց Տեր Եսային։

Մեծ Պահքի Դատավորի կիրակին հիշեցնում է անձանձրույթ աղոթքի կարևոր պատգամը՝ նկատեց նա․ այրի կինը այնքան ջանասիրաբար խնդրեց իր դատն անել, որ անգամ անիրավ դատավորը տեղի տվեց՝ օձիքն ազատելու համար։ Այս օրինակով քահանան հորդորեց աղոթել առանց վհատվելու, առանց ձանձրանալու։

«Խոսքն ամենևին այն մասին չէ, որ պետք է նույն բառերը, նույն աղոթքը հազար, երկու հազար անգամ կրկնել, որպեսզի Աստված, ի վերջո, մեզ լսի և մեր աղոթքը կատարի, խոսքն այն մասին է, որ մարդիկ շատ հաճախ խնդրում են Աստծուց մի բան և Աստծո պատասխանը, կարծես թե ուշանում է, և մարդիկ մտածում են, որ այլևս իմաստ չունի աղոթել, Աստված իրենց չի լսում։ Քրիստոս մեզ ասում է՝ երբեք մի վհատվեք, եթե նույնիսկ ձեր պատկերացրած պատասխանն Աստծուց չեք լսում, ուրեմն չի նշանակում, որ Աստված ձեզ չի լսում և ձեր աղոթքներին չի պատասխանում։ Երբեմն Աստծո լռությունն ամենալավ պատասխանն է մեր աղոթքներին»,-նկատեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ոմանք կորոնավիրուսի տարածման պատրվակն օգտագործեցին հայ եկեղեցին կրկին թիրախավորելու համար։ Տեր հայրը նկատում է, որ եկեղեցին միշտ էլ տարբեր առիթներով թիրախավորվում է, բայց խնդիրը դա չէ․ «Մի պարզ օրինակ ձեզ բերեմ․ երբ ծնողը իր երեխային փորձում է պահել, դաստիարակել, մեծացնել, շատ հաճախ է լինում, չէ՞, որ երեխան բողոքում է՝ իբր ծնողն իրեն չի հասկանում, ծնողն իրեն լավ չի վերաբերվում, կամ ծնողն իր ուզածները չի անում։ Բայց շատ հաճախ ծնողը պատրաստ է զոհաբերվելու երեխայի համար, շատ հաճախ երեխաներն են, որ չեն հասկանում, թե ինչքան կարևոր է ծնողի հոգատարությունը և ոչ թե իրենց կամայականությունները։ Հիմա եկեղեցու պարագայում նույնն է․ կլինեն մարդիկ, ովքեր կբամբասեն, կչարախոսեն, տարբեր մեղադրանքներ կներկայացնեն, Աստված իրենց հետ, մենք աղոթում ենք բոլորի համար»։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հորդոր էր հղել, որ Սուրբ պատարագի արարողություններն անցկացվեն դռնփակ՝ առանց հավատավոր ժողովրդի մասնակցության։ Yerkir.am-ի տեսախցիկը ներս էր մտել փակ դռներից՝ ժողովրդին պատարագի խորհուրդը հասու դարձնելու համար։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica