close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+4°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսը և Տոկիոյի օլիմպիական խաղերի ճակատագիրը

Աշխարհ

20 Մարտի 2020, 17:54
 Կորոնավիրուսը և Տոկիոյի օլիմպիական խաղերի ճակատագիրը

Կորոնավիրուսի արագ տարածման հարցով՝ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների արտակարգ տեսակոնֆերանսից հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյիում անցկացվելիք օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի անցկացման մասին ասել է. «Մենք համակարծիք էինք, որ  Տոկիոյում օլիմպիական խաղերի լիարժեք անցկացումը կլինի այն բանի վկայությունը, որ մարդկությունը հաղթանակ է տարել նոր վիրուսի նկատմամբ»:

«Ըստ երևույթին, Աբեի՝  «լիարժեք անցկացում» հայտարարությունը նշանակում է, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչ քաղաքը պետք է ի վիճակի լինի հավաքել բոլոր մասնակից մարզիկներին ու ապահովել մրցումների բոլոր պայմանները: Հայտարարությունը, ըստ էության, հերքում է օլիմպիական խաղերի չեղարկման հնաավորությունը  կամ դրա անցկացումն առանց հանդիսատեսի»,- ըստ yerkir.am-ի՝ գրում է ճապոնական «Սանկոյ սիմբուն» թերթը:

Սակայն Ճապոնիայի վարչապետը խուսափել է խաղերի անցկացման որևէ ժամկետ նշելուց, ինչից, ըստ թերթի, կարելի է ենթադրել, որ  Ճապոնիայի ղեկավարությունը հնարավոր է հետաձգի դրանք և ստացել է «Մեծ յոթնյակի» ղեկավարների հավանությունը:

Բնականաբար, ո՛չ Տոկիոն, ո՛չ ճապոնական կառավարությունը վերջնական որոշում կայացնելու իրավունք չունեն: Այդ որոշումը կարող է կայացնել միայն Միջազգային օլիմպիական կոմիտեն: Անշուշտ, հաշվի են առնվում նաև կազմակերպիչ երկրի մտադրությունները:

Նոր կորոնավիրուսի պանդեմիան արագորեն տարածվում է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, արդեն սկսել է  ի հայտ գալ նաև Լատինական Ամերիկայում ու Աֆրիկայում: Ամենուրեք սպորտային մրցումները չեղարկվում են: Ներկայումս պանդեմիան կանգնեցնելու հեռանկարներ չկան: Եվ եթե նույնիսկ այս տարվա հուլիսին որոշեն անցկացնել օլիմպիական խաղերը, հիմա դժվար է ակնկալել, որ այն կանցկացվի ամբողջ մասշտաբով:

Միաժամանակ, խաղերը հետաձգելն էլ կապված է հսկայական դժվարությունների հետ: Անհրաժեշտ է նորից ծրագրել մրցումների անցկացման վայրերի կիրառումը և գործի դնել աշխատակազմը: Սպորտային միջոցառումների անցկացման ժամանակացույցը կազմված է մի քանի տարվա համար, և եթե, օրինակ, մի տարով օլիմպիական խաղերը հետաձգելու հարց դրվի, հարվածի տակ են ընկնում հաջորդ տարվա ամռանը նախատեսված ջրային սպորտաձևերի և թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունները: Դրանք համապատասխան ֆեդերացիաների համար կարևոր միջոցառումներ են: Դրանց հեռարձակմզն համար հսկայական գումարներ են նախատեսված: Հետևաբար, այդ միջոցառումների թե՛ չեղարկումը, թե՛ հետաձգումը անհնար են համարվում:

«Այսպիսով՝ Տոկիոյի օլիմպիական խաղերն էլ են ճգնաժամի առջև: Դրանք հետաձգելն անհնար է առանց  բոլոր երկրների և միջազգային սպորտային ֆեդերացիաների աջակցության: Մնում է հուսալ, որ միջազգային սպորտային ֆեդերացիաների հետ օրերս անցկացված խորհրդակցություններից հետո ՄՕԿ-ը կցուցաբերի համաշխարհային սպորտի առաջնորդին բնորոշ  ուժեղ հատկանիշներ:  Կազմակերպիչ երկիրը մեծ նպատակներ է հետապնդում, որ Տոկիոյի օլիմպիական խաղերն իսկապես դառնան «նոր կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի վկայություն»: Անհրաժեշտ է աշխարհի բոլոր ուժերի և սպորտային հանրությունների միասնականությունը, որպեսզի Տոկիոյի օլիմպիական խաղերն անցկացվեն լիարժեքորեն»,- եզրափակում է ճապոնական թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica