close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում ծրագիր է մշակվում, եթե հանկարծ կորոնավիրուսի պանդեմիան 18 ամիս և ավելի երկար տևի

Աշխարհ

20 Մարտի 2020, 17:01
 ԱՄՆ-ում ծրագիր է մշակվում, եթե հանկարծ կորոնավիրուսի պանդեմիան 18 ամիս և ավելի երկար տևի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ծրագիր է մշակում, եթե հանկարծ կորոնավիրուսի պանդեմիան 18 ամիս և ավելի երկար տևի. տեղեկացնում է yerkir.am-ը՝ CNN-ին հղումով:

Դիտարկվում է այն բանի հնարավորությունը, որ պանդեմիան կարող է երկարաձգվել և հիվանդացության մի քանի ալիք ունենալ:

100 էջանոց դաշնային ծրագրում ուղիղ չի ասվում, որ, աշխատակազմի կարծիքով, պանդեմիան կարող է 18 ամիս տևել, սակայն նկարագրվում են միջոցառումներ, որոնք նախատեսում են պետական մարմինների պատրաստականություն համաճարակի երկար տևողության պարագայում:

Նշվում է նաև, որ դժվար է կանխատեսել՝ ինչքան լուրջ կլինի հիվանդության ընթացքը: Մի քանի անգամ հիշատակվում են  բժշկական սարքավորումների, դեղամիջոցների, ախտորոշման միջոցների, սննդի պակասի հետ կապված ռիսկերը:

Նաև տեղեկացվում է, որ ԱՄՆ-ը սկսում է COVID-19-ով վարակվածների փորձարարական բուժումը, որն իրականացվելու է հայտնի և հասանելի հակավիրուսային դեղամիջոցներով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica