close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+18°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ և ինչպե՞ս է օգտվելու 150 միլիարդ դրամի հակաճգնաժամային աջակցության փաթեթից․ փոխվարչապետի պարզաբանումը

Տնտեսական

20 Մարտի 2020, 15:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ և ինչպե՞ս է օգտվելու 150 միլիարդ դրամի հակաճգնաժամային աջակցության փաթեթից․ փոխվարչապետի պարզաբանումը

Կառավարությունն առաջիկայում 150 միլիարդ դրամի հակաճգնաժամային աջակցության փաթեթ կգործարկի տնտեսությունն ամրացնելու համար, որպեսզի ոչ միայն վերականգնի նախաճգնաժամային վիճակը, այլև երկիրն ավելի ուժեղացած դուրս գա այս փուլից․ Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է փաթեթի 3 բաղադրիչներից մեկի՝ բիզնեսին օժանդակելու 25 միլիարդ դրամանոց ծրագրի մասին։

Նա վստահեցրեց, որ 2 շաբաթից աջակցության այս գործիքը հասանելի լինի։ Դրանից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք վերջին 1 տարում ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել Հայաստանում, չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ և ունեն բարվոք վարկային պատմություն։

«Մենք փորձելու ենք բացահայտել՝ այսօրվա իրավիճակում ինչ խնդիր կարող է ունենալ բարեխիղճ գործարարը։ Դրանք դասական խնդիրներ են, ուղղակի սրվում են այս իրավիճակում․ ապահովման  միջոցների նվազ մակարդակ՝ այսինքն, առաջարկվող գրավի առարկայի քիչ լինելը, երկրորդը արժութային դիրքի խնդիրն է՝ տեսեք Ռուսաստանի տարադրամի փոխարժեքի հետ ինչ է կատարվում, և ըստ այդմ լոկալ արժույթներով վարկավորումը, պետք է ամեն ինչ անել, որ վերսկսկվի։ Եվ երրորդ գործիքը դա տոկոսադրույքի սուբսիդավորումն է, որը, բնականբար, չեզոքացնում է տոկոսային ծախսերը»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Ավելի մատչելի նա բացատրեց, որ եթե գործարարը ստանում է 50 միավոր վարկ բանկից, ևս 50 միավոր վարկ իր ռիսկով նույն բանկի միջոցով գործարարին տրամադրում է կառավարությունը։ Սա ոչ միայն ռիսկի խնդիր է լուծում, այլ, քանի որ իր մասը կառավարությունը տրամադրում է 0 տոկոս տոկոսադրույքով, ընդհանուր վարկի վրա տոկոսադրոււյքների բեռը չեզոքանում է։

«Մենք սրա մեջ նաև սոցիալական ենթակոմպոնենտ ենք դրել, մանսավորապես, ամենանպաստավոր պայմանները կսահմանվեն այն վարկատեսակների համար, որոնք միտված են, որ անհրաժեշտության դեպքում բիզնեսը կարողանա վարկ ստանալ և աշխատավարձներ վճարել»,-ասաց նա։

Ճգնաժամից դուրս գալը ենթադրում է ծախսեր, նկատեց Մհեր Գրիգորյանը, իսկ ՀՀ կառավարությունը ենթադրում է բարեփոխումներ և ողջամիտ կառուցողական օժանդակության միջոցառումներ․ «Չպետք է ճգնաժամը առաջացնի դեպրեսիա»։   

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica