close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն

Մշակույթ

20 Մարտի 2020, 11:23
 Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն

Ֆրանսիայում և աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն.հայտնում է Yerkir.am-ը՝ Variety-ին հղումով։

Նշվում է՝ փառատոնը չի կայանա մայիսին, այս պահին քննարկվում է կինոփառատոնի անցկացումն այլ ժամկետներ տեղափոխելու հարցը։ Այն կարող է կայանալ հունիսի վերջ-հուլիսի սկզբին։

Միևնույն ժամանակ կազմակերպիչներն շեշտել են, որ վերջնական որոշման մասին կտեղեկացնեն, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։

Հիշեցնենք՝ Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում, մայիսի 12-23-ը. այն անցկացվում է ամեն տարի՝ 1946 թվականից ի վեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica