close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեղարկվել է «Եվրատեսիլ 2020»-ը

Մշակույթ

18 Մարտի 2020, 18:39
 Չեղարկվել է «Եվրատեսիլ 2020»-ը

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա: Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը. հայտնում է Yerkir.am-ը:

Հաղորդագրությունում ասվում է, որ խորը վշտով են հայտարարում «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկման մասին:

Նշվում է, որ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները:

«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս ներկայացվեց երաժշտասերներին:

Մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica