close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների եւ առաջարկությունների ընդունումը

Առողջապահություն

17 Մարտի 2020, 18:00
 ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների եւ առաջարկությունների ընդունումը

Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների եւ առաջարկությունների ընդունումը` մինչեւ իրավիճակի կարգավորումը. Yerkir.am-ին հայտնում են ՊՆ-ից:

«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները եւ առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետեւյալ է/փ հասցեներին.

[email protected]

[email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների եւ առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410)  29-44-39 հեռախոսահամարով»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica