close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+29°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանին օգնություն են տրամադրել մի շարք երկրներից եւ միջազգային կազմակերպություններից

Քաղաքական

17 Մարտի 2020, 17:17
 Հայաստանին օգնություն են տրամադրել մի շարք երկրներից եւ միջազգային կազմակերպություններից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները:

Եվ այսպես, մեր երկրին Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական հիմնադրամը (unicef)  տրամադրել է 9.290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի օգնություն (մեկանգամյա օգտագործման պլաստմասսե ներարկիչներ՝  ասեղներով (732 կգ ընդհանուր քաշով)):

Հայաստանին օգնություն են ուղակել նաեւ

Նիդեռլանդների Շրջակա միջավայրի եւ հանրային առողջության ազգային ինստիտուտը՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստեր՝ 13.7 կգ ընդհանուր քաշով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կարմրուկի եւ կարմրախտի լաբորատոր թեստեր՝ 6.5 կգ ընդհանուր քաշով, 1,014 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:

Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը՝  ախտորոշիչներ՝ 12.56 կգ ընդհանուր քաշով, 453,151.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ:

Ամբողջ օգնությունը հատկացվելու է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ին՝  բժշկական կենտրոններին, պոլիկլինիկաներին եւ ծննդատներին անհատույց բաշխելու նպատակով:

Նշենք, որ  մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է եւս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի:

Վարակակիրների թիվը Հայաստանում 64 է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկվանից երկրում սահմանվել է արտակարգ դրություն, ձեւավորվել է պարետատուն, իսկ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica