close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը հորդորել է ռուսաստանցիներին մթերքների պաշար չհավաքել. իրավիճակը հուսալի է

Քաղաքական

17 Մարտի 2020, 17:09
 Պուտինը հորդորել է ռուսաստանցիներին մթերքների պաշար չհավաքել. իրավիճակը հուսալի է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել մթերքների պաշար չհավաքել. գրում է ՏԱՍՍ-ը՝  նշելով, որ այս մասին նա ասել է Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի տեղեկատվական կենտրոն այցելության ժամանակ. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ այցի շրջանակներում Պուտինը ծանոթացել է երկրի տարբեր շրջաններում խանութներում ապրանքների գների մոնիթորինգին:

«Այժմ մարդիկ շատ մթերքներ են գնում: Սակայն իրականում ոչ մի խնդիր չկա: Մենք մատակարարումների հետ կապված կայուն վիճակ ունենք»,- շեշտել է Միշուստինը, ինչին ի պատասխան ՌԴ նախագահն ասել է. «Կարեւորն այն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրավիճակը հուսալի է, մթերքների վրա գումար չծախսեն, որոնք հետո ստիպված կլինեն դեն նետել»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 17-ի ժամը 08.32-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182.406 դեպք, որից 7.154-ը՝ մահվան, և 79.433-ը՝ առողջացման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Ըստ վերջին տվյալների՝ ՌԴ-ում 93 կորոնավիրուսակիր կա, որոնցից 8-ն՝ ապաքինված:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica