close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավատացյալները գրոհում են շիա սրբությունները, ազատ է արձակվել 85 հազար բանտարկյալ. կորոնավիրուսի դեմ պայքարող Իրան

Աշխարհ

17 Մարտի 2020, 17:04
 Հավատացյալները գրոհում են շիա սրբությունները, ազատ է արձակվել 85 հազար բանտարկյալ. կորոնավիրուսի դեմ պայքարող Իրան

Վրդովված ամբոխը մարտի 16-ի երեկոյան ներխուժել է Իրանի Մեշխեդ և Կում քաղաքների մզկիթների ներքին բակերն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները  որոշում են կայացրել փակել մի շարք կրոնական օբյեկտներ նոր տիպի  կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով. տեղեկացնում է yerkir.am-ը՝ EADaily-ին հղումով:

Շիա մուսուլմանները, սովորաբար, այդ մզկիթնեում, որտեղ գտնվում են իմամ Ռեզայի և Ֆաթիմա Մասումեի դամբարանները, աղոթում են ամեն օր՝ ամբողջ օրվա ընթացքում՝ համբուրելով մզկիթների պատերը: Դա մտահոգել է առողջապահության ոլորտի մասնագետներին, որոնք վճռականորեն պահանջել են փակել այդ և այլ կրոնական շինություններ:

Մարտի 16-ին Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է շիա սրբությունների փակման մասին, ինչն էլ բողոքի պատճառ է դարձել: Ոստիկանությունը ցրել է մզկիթները գրոհած հավատացյալներին, իսկ Կումի կրոնական իշխանությունները ցույցը որակել են որպես սրբապղծություն և հավատացյալներին կոչ արել պանդեմիայի դեմ  միջոցառումների իրականացման պայմաններում  ապավինել «իմաստնությանն ու համբերությանը»:

Իրանը Մերձավոր Արևելքում դարձել է վարակի տարածման էպիկենտրոն: Վարակի հարյուրավոր դեպքեր են գրանցվել Իրանի շիա սրբություններ արաբական երկրներից այցելածների մոտ: Դա առիթ է տվել Իրանի որոշ հարևանների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային, Թեհրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու՝ երկրի գործողությունները որակելով «անպատասխանատու»:

Ի դեպ, որպես կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառում,  Իրանում ժամանակավորապես ազատ են արձակել մոտ 85 հազար բանտարկյալի: Այդ մասին այսօր՝ մարտի 17-ին, հայտնել է Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Էսմայիլին՝ ընդգծելով, որ հետագայում բանտարկյալները վերադառնալու են բանտերը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Իրանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջավիդ Ռեհմանը հայտարարել էր, որ ինքը խնդրել է Իրանի իշխանություններին՝ գերծանրաբեռնված բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկում 16169 է, որոնցից 5389-ն ապաքինվել են: Մահացել է 988 մարդ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica