close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի դեմ պայքարի իսրայելական տարբերակները ՀՀ-ում կիրառելի են. արաբագետի դիտարկումները

Աշխարհ

17 Մարտի 2020, 16:48
 Կորոնավիրուսի դեմ պայքարի իսրայելական տարբերակները ՀՀ-ում կիրառելի են. արաբագետի դիտարկումները

«Բոլոր երկրներում տարբեր աստիճաններով վարակը տարածվում է, միջոցառումներն էլ մեկը մյուսին կրկնում են` կրթօջախների դասընթացների դադարեցում, տարբեր երկրների հետ սահմանների փակում, հեղահաղորդակցության սահմանափակում, մշակութային օջախների փակում, հավաքների սահմանափակում և այլն: Կարելի է ասել` վարակը տարածվում է, դրան համապատասխան էլ` իրականացվում են գործողությունները»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արաբական աշխարհում կորոնավիրուսի տարածմանը, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանը հայտնեց, որ ինքը, թեպետ հետևում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացումներին, բայց, ամեն դեպքում, Իսրայելին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում` նկատի ունենալով, որ այդ երկրի օրինակը կարող է կիրառելի լինել մեզ համար.

«Հետևելով տարբեր երկրների` վիրուսի դեմ տարվող միջոցառումներին, հաճախ են նկատվում այն մարտավարությունները, որոնք կիրառում է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, Իսրայելի քայլերը նույնպես իրավիճակային քայլերի  տրամաբանության մեջ են, ասեմ, որ այնտեղ ևս քննարկվում էր արտակարգ դրություն հայտարարելու հարցը»,- նշեց բանախոսը՝ հավելելով:

Ուշագրավ է, որ միայն երկու հարյուր վարակակիր ունենալու պարագայում նրանք գնացին մանկապարտեզները փակելու որշմանը, մինչ այդ փակ էին բոլոր կրթօջախները, մանկապարտեզները վերջինն էին. արաբագետի դիտարկումն է:  

Ըստ բանախոսի՝ Իսրայելում գործողությունների հիմնական տրամաբանությունն այն է, որ վարակը ոչ միայն առողջապահական, այլև առավելապես տնտեսական հետևանքներ կարող է ունենալ, այդ առումով տարբեր հաշվարկներ կան:

«Այս պահին, եթե չեմ սխալվում, այնտեղ երկու հարյուր հիսուն վարակված մարդ կան, զոհեր չկան, կա ավելի քան հիսուն հազար ինքնամեկուսացված մարդ: Առողջապահական հիմնարկներն աշխատում են ամբողջ ներուժով, նրանք նույնպես կիրառում են զինված ուժերի ենթակաառուցվածքները, և դարձյալ իրենց ամբողջ ներուժով աշխատում են իրավապահները` փորձելով կատարել ԱՆ-ի կայացրած որոշումները»,-փաստեց Ա. Պետրոսյանը:

Իսրայելն ամենասկզբից դրսից եկողների մուտքը կանխել է շատ խելացի ձևով. «Հիմնականում փակ է օդային սահմանը բոլոր եկողների համար, բացառությամբ սեփական քաղաքացիների: Դեռևս սկզբնական փուլում նրանք հայտարարել էին, որ երկիր ժամանող ցանկացած մարդ պետք է անցնի երկշաբաթյա պարտադիր կարանտին, և այս պայմանը ներկայացրել էին երկիր ժամանող բոլոր ցանկացողներին, որն էականորեն նվազեցրեց երկիր մուտք գործողների քանակը: Նույն տրամաբանությամբ են աշխատում նաև մի շարք այլ արաբական երկրներ, օրինակ` Լիբանանը, Հորդանանը և այլն: Կարելի է ասել, բոլոր երկրների քայլերը նման են իրար, պարզապես մեկը փոքր շուտ է անում, մյուսը մի փոքր ուշ»,-բացատրեց բանախոսը:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին, Պետրոսյանը նշեց. «Որևէ երկիր այս իրավիճակից ամբողջովին անմասն մնալ չէր կարող և ՀՀ-ն բնականաբար վաղ, թե ուշ պետք է «ճաշակեր»  համաշխարհային աղետի պտուղները: Մեր երկրի գործողությունները ես, ընդհանուր առմամբ, կարող եմ գնահատել լավ, որոշ դեպքերում մենք կատարեցինք առաջանցիկ քայլեր, որոնք կարևոր էին և դրական ազդեցություն ունեցան: Խոսքը մասնավորապես Իրանի հետ սահմանը և հեռահաղորդակցությունը ժամանակին սահմանափակելու որոշումն էր: Իհարկե կարելի էր շատ ավելի նպատակաուղղված և թիրախային գործել եվրոպայից և հատկապես Իտալիայից ժամանած ուղևորների նկատմամբ, այստեղ նկատվեցին որոշակի բացթողումներ: Բայց այն, ինչ այս պահին արվում է, այսինքն` արտակարգ դրությունը, մոբիլիզացիան, գովելի է:  Մեր երկիը փոքր է, և ճիշտ աշխատելու դեպքում կարելի է կանխել վարակը»:

Վիրուսի հետագա տարածումը կանխելու համար արաբագետը կրկին բերում է Իսրայելի օրինակը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը.

«Երբ  պարզ դարձավ, որ պետությունն (Իսրայելը`խմբ) ինքը չի կարողանում կանխարգելիչ գործողություններ իրականացնել, տեղի ունեցավ պետություն-հասարակություն ուղղակի համագործակցություն, այսինքն` պետությունը բաց կերպով, բացի վարակվածի անուն ազգանունից, նշում էր տարիքը, բնակավայրը, վարակման վայրը և հնարավոր գտնվելու վայրերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր հետևելով տեղեկատվությանը, տեսնում էին հնարավոր համընկնումներ, իրենք էին դիմում առողջապահության նախարարությանը` կանխելու` հետագա տարածումը: Այս բաց, թափանցիկ քաղաքակնությունը զգալիորեն արագացրեց վարակակիրների բացահայտման գործընթացը: Այսինքն, եթե, Աստված մի արասցե, մեզ մոտ էլ վարակի տարածումը մեծ ծավալ ընդգրկի, ճիշտ կլինի, որ մեր պետությունը նոույնպես գնա նման քայլի: Պետություն-հասարակություն համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի վարակի հետագա տարածումը կանխելու համար»,-եզրափակեց արաբագետը:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica