close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել. «Արցախպրես»

Առողջապահություն

17 Մարտի 2020, 16:18
 Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել. «Արցախպրես»

Չնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում. գրում է Artsakhpress-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ադրբեջանական զինված ուժերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը և վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան ելքով 3 դեպք, ևս 1 մահվան  դեպք արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերում:

«Իր սովորության համաձայն, ինչպես Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարությունը նշված դեպքերի մասին պահպանում է քար լռություն: Ելնելով վերոնշյալից, բացառված չէ, որ շուտով պաշտոնական Բաքվի լրատվամիջոցներում կհանդիպենք  ճանապարհաստրանսպորտային պատահարների, սողանքի, տանիքի փլման կամ էլեկտրահարության հետևանքով ադրբեջանական զինուժում արձանագրված մահվան ելքերով դեպքերի մասին հաղորդագրությունների»,- նշված է հրապարակման մեջ:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica