close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուշացած որոշ քայլերի պատճառով արտակարգ դրություն մտցրինք. Գևորգ Գորգիսյան

Քաղաքական

17 Մարտի 2020, 13:15
 Ուշացած որոշ քայլերի պատճառով արտակարգ դրություն մտցրինք. Գևորգ Գորգիսյան

«Հիմա արդեն արտակարգ դրության ժամանակն էր, ուշացած էին որոշ քայլեր, որոնք այդպես էլ չարվեցին, որոնց մենք կանդրադառնանք: Մասնավորապես, երբ Հայաստան էին վերադառնում ՀՀ քաղաքացինները, ինչպես նաև Իտալիայի քաղաքացիներ և զբոսաշրջիկնր, մենք առաջարկում էինք մեկուսացնել նրանց, որը չարվեց: Այ դա էր ուշացած քայլերից մեկը, այդ պատճառով հիմա ստիպված ենք արտակարգ դրություն մտցնել»՝  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։

Պատգամավորը գոհ չէ նաև Երևանի քաղաքապետարանի` այս օրերին կատարած աշխատանքից, նա կիսում է ավագանու անդամ իր կուսակիցների պնդումները, որոնցով նրանք մատնանշում են քաղաքապետի և նրա աշխատակազմի անգործությունն ու ոչ ճիշտ գործելաոճը:

«ՀՀ բնակչության մոտ կեսը Երևանում է բնակվում, սա պետք է հաշվի առնվի, մենք պետք է սրա լրջությունը գիտակցենք և ըստ այդմ գործենք: Ցավոք սրտի, ունենք ցուցադրական մի երկու դեպք, նկարահանվեցին` ինչպես են ախտահանում քաղաքային տրանսպորտը, բայց այդպես էլ չիմացանք՝ դա ամեն օր արվո՞ւմ է, թե՞ ոչ: Միաժամանակ՝ հստակ ցուցումներ չեղան, թե ինչպես պետք է մարդիկ աշխատեն պոլիկլինիկաներում, ձեռնարկություններում և այլն: Անհասկանալի վիճակ է», - նշեց պատգամավորը:

Գորգիսյանը մտահոգված է նաև աշխատանքային հարաբերություններով: Ավելի կոնկրետ` նրան մտահոգում են աշխատատեղերի ժամանակավոր փակման պատճառով անգործ, հետևաբար՝ առանց դրամական միջոցների մնացած քաղաքացիները կատարելո՞ւ են առաջին անհրաժեշտության վճարումները. «Աշխատանքային հարաբերությունները նույնպես պետք է կարգավորվեն: Ենթադրվում է, որ կառավարությունը պետք է որոշակի պայմանավորվածություն ունենա գործատուների հետ: Մի շարք ոլորտներ` սպասարկման, տուրիզմի և այլն, այս ընթացքում տուժելու են: Ես ենթադրում եմ՝ առողջ տրամաբանությունը, բանականությունը ենթադրում է, որ կառավարությունում պետք է քննարկումներ եղած լինեն, թե ինչպես են այս մարդիկ վարվելու: Որովհետև ստաբիլ ծախսեր կան` կոմունալներ, վարկեր և այլն․․․ ի՞նչ պիտի նրանք անեն: Մենք նաև առաջարկել ենք, որ հարկերից ազատվեն այդ ոլորտի ձեռնարկությունները»:

Գորգիսյանից լսեցինք կարծիք նաև դեղորայքի շուկայի մասին, որն այս օրերին մասանակիորեն անկառավարելի է դարձել: Նա ասաց, որ անբարեխիղճ տնտեսվարողներով պետք է զբաղվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է զբաղվի դրանով: Մեր պատգամավորները դիմել էին, որ որոշ ապրանքներ գնանայվեն, բայց հանձնաժողովը պարտադիր չի սպասի պատգամավորների դիմումներին, որպեսզի իրականցնի իր գործառույթները», - ասաց Գ. Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի՝ ի դեպ, արտակարգ դրությունը ենթադրում է նաև, որ դեղորայքը պիտի օգտագործվի ըստ պետական անհրաժեշտության և որոշ դեպքերում այստեղ կարող է չարաշահվել, անտեսվել, սահամանափակվել սեփականության իրավունքը:

Եզրափակելով՝ Գ. Գորգիսյանը հույս հայտնեց, որ պատվով դուրս կգանք այս իրավիճակից:

Գևորգ Գյուլումյան

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica