close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1 օրում՝ 14.000 մարդ. ԱՀԿ զեկույցը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին

Աշխարհ

17 Մարտի 2020, 10:21
 1 օրում՝ 14.000 մարդ. ԱՀԿ զեկույցը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 13 903-ով, ևս 862-ը՝ մահացել է. հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցը:

Ըստ զեկույցի՝ աշխարհում նոր անհայտ ծագման COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 511-ի։ Չինաստանում վարակվածների թիվն առաջին անգամ քիչ է, քան դրա սահմաններից դուրս վարակված մարդկանց թիվը. մասնավորապես՝ Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 86 434 վարակակիր։ Ընդհանուր հաշվարկներով՝ աշխարհում մահացել է 6606 մարդ, որոնցից կեսից ավելին՝ Չինաստանից դուրս։

Այդ պահի դրությամբ՝ վարակը ներթափանցել է 146 երկիր։ Այն ամենից արագ տարածում է գտնում Եվրոպայում։ Մեկ օրում Գերմանիայում և Ֆրանսիայում հիվանդների թիվն աճել է մոտ 1000-ով, իսկ Իտալիայում արդեն 27 հազար վարակակիր կա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica