close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ

Հասարակություն

13 Մարտի 2020, 17:01
 Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ

Իջեւանի հատվածում այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12.00-12։30–ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Նա հավելել է, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica