close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիկնիկային թատրոնում միմյանց բարևելիս համբուրվելն այլևս արգելված է

Մշակույթ

13 Մարտի 2020, 14:05
 Տիկնիկային թատրոնում միմյանց բարևելիս համբուրվելն այլևս արգելված է

Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «հրաման», որով արգելվում է պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարևելիս համբուրվելը. հայտնում է Yerkir.am-ը:

«Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ և կրկնակի եռանդով»,- նշված է հրամանի մեջ:

Հիշեցնենք՝  Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ ևս պարզ դարձավ 2 կորոնավիրուսակրի առկայության մասին. «Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 88 մարդ մեկուսացվել է:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica