close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Պարսյան

Տնտեսական

13 Մարտի 2020, 13:55
 Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Պարսյան

Կորոնավիրուսի ազդեցության բացասական հետեւանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

«Հայկական զբոսաշրջային, հյուրանոցային ընկերությունները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն․ չեն վաճառվում ներգնա եւ արտագնա տուրիստական փաթեթներ, կրճատվում են բազմաթիվ աշխատատեղեր։

Ներկայումս նման աջակցությունը մեր ընկերությունների համար տեղին կլիներ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսը ապահովում է զբոսաշրջությունը։ Հետեւաբար, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է մտածել այլ քայլերի մասին»,-նշել է նա:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica