close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի կառավարությունը կաշխատի արտակարգ ռեժիմով. պատճառը՝ կորոնավիրուսն է

Առողջապահություն

12 Մարտի 2020, 12:31
 Վրաստանի կառավարությունը կաշխատի արտակարգ ռեժիմով. պատճառը՝ կորոնավիրուսն է

Կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում Վրաստանի կառավարությունն անցում է կատարում արտակարգ՝ 24-ժամյա ռեժիմով աշխատանքի. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ կառավարության մամուլի ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 24 դեպք:

Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել առաջին հերթին հոգ տանել տարեցների, երեխաների և միմյանց մասին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ բոլոր պետական մարմիններն անցում են կատարում աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի:

Մասնավորապես, վարչապետը նշել է Առողջապահության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Կրթության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը և Ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչությունները, որոնք գործում են վրացական սահմանին:

Վրաստանի վարչապետը բոլորին հորդորել է հնարավորության դեպքում անցնել հեռակա աշխատանքի:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica