close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան

Տնտեսական

11 Մարտի 2020, 19:03
 Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան

«Երկուշաբթի օրը նավթի մոտ 30 տոկոսի չափով գնանկումը աննախադեպ էր»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը. գրում է Panorama.am-ը:

Ըստ տնտեսագետի, վերջին անգամ նավթի նման գնանկում եղել էր 1993 թվականին։ Պարսյանի խոսքով, նավթի գնանկումը մասամբ կապված էր խուճապային տրամադրության հետ։

«Նավթի գների անկման առաջին պատճառն այն էր, որ վերջին տարիների ընթացքում ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ են տեղի ունենում՝ ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-ՌԴ և այլ երկրներ, ինչը զսպում կամ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճի տեմբերը։ Այսինքն՝ մեր տնտեսությունը չի ստեղծում լրացուցիչ պահանջարկ նավթամթերքի նկատմամբ, դրան զուգահեռ, մեր նավթարդյունաբերությունն անընդհատ ավելացնում է իր ծավալները։ Երկրորդ պատճառն էլ վերջին ամիսներին գրանցվող կորոնավիրուսն է, որն ուղիղ հարված հասցրց խոշոր տնտեսություններին, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է։ Վերջին ամիսների ընթացքում Չինաստանի տնտեսությունը աննախադեպ անկում գրանցեց՝ 1-2 տոկոսի չափով։ Առանձին շրջաններ ուղղակի դադարեցրին իրենց տնտեսական գործոնը։ Սա ևս աննախադեպ երևույթ էր։ Եվ այս վիրուսի տարածման ընթացքում Չինաստանի տարածքն ըստ վարակվածության աստիճանի բաժանվեց 3 գոտիների, և նրանք թույլ էին տալիս մարդկանց աշխատել ցածր վարակվածության շրջաններում, իսկ մյուսները արտադրություն չունեին, աշխատողները գտնվում էին հարկադրված պարապուրդի մեջ,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով, Հայաստանի համար մտահոգիչ է սահմանակից Իրանում և Եվրոպայի սրտում՝ Իտալիայում կորոնավիրուսի մեծ թափով տարածումը։ Վերջինս լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ԵՄ անդամ պետությունների համար.«Կորոնավիրուսի պայմաններում ուղղակի հարված է հասցվում տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներին։ Սրանք ըստ էության որոշակի պահանջարկ են ներկայացնում նավթի նկատմամբ։ Եվ տրանսպորտի ոլորտի անկումն իր հերթին բերել է նաև նավթի նկատմամբ պահանջարկի նվազման։ Դա էլ շղթայաբար բերելու էր նաև վառելիքի գների իջեցման»։

Անդրադառնալով մարտի 6-ի «ՕՊԵԿ+» հանդիպմանը՝ Պարսյանը նշեց, որ քննարկվում էր նավթի արտահանման ծավալների կրճատման հարցը, և «ՕՊԵԿ» երկրները պահանջ էին ներկայացրել ռուսական կողմին՝ նվազեցնելու նավթի արդյունահանման ծավալները։ Ռուսական կողմը մերժել է այդ առաջարկը, և Սաուդյան Արաբիան որոշել է «պատժել» այդ մոտեցումը՝ ավելացնելով իր արդյունահանումը, ինչի արդյունքում կտրուկ գնանկում եղավ։

Պարսյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի համար նավթի՝ 31 դոլարով վաճառվելը  զգալի վնաս է, քանի որ երկրի բյուջեի մոտ 50 տոկոսը համալրվում է ի հաշիվ նավթի և գազի. «Աշխարհի համար մեկ նավթ արդյունահանող երկիրը ԱՄՆ-ն է, որն օրական կարող է արդյունահանել 17.6 մլն բարեն նավթ, և այս գնիջեցման հետևանքով տուժեց նաև ԱՄՆ-ն։ Նավթային գնի պատերազմում ամենամեծ կորուստն ունեցավ հենց այս երկիրը։ Բայց երեկ արդեն նավթային շուկայում որոշակի կայունություն գրանցվեց, և 2-3 դոլարի չափով գնի բարձրացում եղավ»։

Ըստ տնտեսագետի, հետաքրքրական է, որ նավթի գնանկմանը զուգահեռ համաշխարհային շուկայում բարձրացան ոսկու գները։ Դա, Պարսյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ մարդիկ փորձում են ֆինանսական կայունության ապահովելու համար ուղիներ փնտրել։ 

«Նավթի գներն ազդեցին նաև պղնձի շուկայի վրա, օրինակ, երկուշաբթի օրը պղնձի գնանկում եղավ՝ 1 տոննայի դեպքում մոտ 150 դոլարի չափով։ Սա մեր համար առավել մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման 24 տոկոսը պղնձի խտանյութ է։ Մենք սև պղինձ ենք արտահանում։ Առավել մտահոգիչ է այն, որ 2019 թվականի ընթացքում մենք ավելացրել ենք մեր տնտեսության կախվածությունը պղնձից։ 2019-ի ընթացքում մենք 32 տոկոսով ավելի պղինձ ենք արտահանել Չինաստան, Շվեյցարիա, Բուլղարիա և Կանադա։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք նստած ենք հանքահումքատար տնտեսության ճյուղի վրա։ Սա սխալ է։ Այս առումով մենք բախտի քմահաճույքին ենք, չունենք որևէ այլընտրանք։ Բայց մենք իրոք պետք է գտնենք լուծումներ»,- նշեց Պարսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica