close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերը». Գյումրին Forbes-ի ցանկում է

Հասարակություն

11 Մարտի 2020, 17:17
 «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերը». Գյումրին Forbes-ի ցանկում է

Ամերիկյան Forbes հայտնի ամսագիրը հոդված է հրապարակել՝ «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերը» վերտառությամբ, որտեղ մնացյալ 16 վայրերի կողքին տեղ է գտել նաև ՀՀ հայրաքաղաք Գյումրին. հայտնում է Yerkir.am-ը:

Հոդվածում նշվում է՝ Գերմանիայից և Հունաստանից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքով այն վերջապես դիտարկվում է ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած քաղաք:

Image result for old gyumri

«Գարունը հիանալի ժամանակ է այցելելու Գյումրի, քանի որ սաստիկ ձմեռը հեռանում է, և քաղաքը լցվում է ծաղիկներով. այն պատրաստվում է տոնել Զատիկը՝ հյութեղ մրգերով և չամիչ-փլավով»,- նշում է ամսագիրն ու միևնույն ժամանակ հայտնում՝  քաղաքում տեղակայված են գերժամանակակից սրճարաններ և խանութներ, մի շարք մշակութային կենտրոններ, յուրահատուկ վայրեր և այնտեղ են գտնվում Հայաստանի ամենահումորով տեղացիները:

Ամսագիրը հավելում է նաև, որ Գյումրիում պետք է անպայման պանրխաշ փորձել, տեղի թեյարանում՝ թեյեր, այցելել տիկնիկային թատրոն, ինչպես նաև տեղացիների ձեռքով պատրաստված հուշանվերներ գնել:

Aram Vardanyan

Բացի Գյումրիից՝ Forbes-ը առաջարկում է այցելել նաև Hunza Valley(Պակիստան),  Լոնդոն (Մեծ Բրիտանիա), Արուբա, The Natchez Trace Parkway (ԱՄՆ) , Death Valley National Park (Կալիֆորնիա), Կուսկո (Պերու) և Վանկուվեր (Կանադա):

Ամբողջական հոդվածն՝ այստեղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica