Պուտինի կարծիքով՝ Սաակաշվիլին «մարտի կատվի պես» մինչև հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով
Քաղաքական

Վլադիմիր Պուտինը համակարծիք չէ, որ Ռուսաստանից սկսել են «հեռու սողալ» ոչ միայն հեռավոր, այլ նաև մերձավոր հարևանները. այս մասին «20 հարց Վլադիմիր Պուտինին» հատուկ նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է. «Սա այդպիսի բան չեմ տեսնում: Ո՞վ սկսել հեռու սողալ» ու արձագանքելով լրագրողի դիտարկմանը Վրաստանի վերաբերյալ, Պուտինն ասել է. «Նրանք ոչ թե հեռու են սողացել, այլ մի կողմ են թռել»:
Միևնույն ժամանակ նա նաև բացատրել է. «Եվ մենք այստեղ որևէ կապ չունենք: Այդ նրանք թող շնորհակալություն հայտնեն Միխայիլ Նիկոլաևիչին Սահակաշվիլին» ու մանրամասնել՝ երբ Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր, նրանք չեն խոսել, և Պուտինն անընդհատ նախազգուշացնում էր զրուցակցին ուժի կիրառմամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը լուծելու փորձերի մասին: «Ոչ, ոչ, ես դա երբեք չեմ անի, - հստակեցրել է Պուտինը Սաակաշվիլիի պատասխանը:- Եւ առաջ գնաց: Առաջ գնաց ու ստացավ»:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ Սաակաշվիլին «մարտյան կատվի պես» մինչև հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով: