Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը
Աշխարհ

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի «ՌԴ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը. հայտնում է Yerkir.am-ը՝ Gazetta.ru-ին հղումով:
Նշվում է՝ օրենքի նախագծին կողմ է քվեարկել 383 պատգամավոր, ոչ ոք դեմ չի արտահայտվել, իսկ 43 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
Օրենքով նախատեսվում է ինչպես սահմանադրական փոփոխություններ, այնպես էլ նորմատիվ ակտեր, որոնք վերաբերում են դրանց ուժի մեջ մտնելու կարգին:
Այս պահին նախագիծը կներկայացվի Դաշնության խորհրդին, որտեղ կքննարկվի մարտի 11-ին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նախագահ Պուտինը պարզաբանել էր, որ ինքը կողմ կլինի նախագահության ժամկետների զրոյացմանը, թե ՍԴ-ն համաձայնի: