close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել. ի՞նչ է պարզվել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

10 Մարտի 2020, 09:07
 «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել. ի՞նչ է պարզվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել:

Մեր տեղեկություններով՝ դեռեւս հիվանդանոցի ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչի հետեւանք է խնդիրը՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման, թե հերթապահ բժշկի խնդիրն է եղել:

Ինչպես հայտնի է, մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է, եւ ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին: Եվ, ահա, դեպքից հետո չնայած հիվանդանոցի ներսում ներքին քննարկումներ են եղել, սակայն այդպես էլ վերջնական եզրահանգման չեն կարողացել գալ:

Ընդգծենք, սակայն, որ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում մահացության դեպքերը, կարծես թե, չեն պակասում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica