close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի ընդդիմությունը դադարեցնում է բողոքի ակցիաները

Տարածաշրջան

9 Մարտի 2020, 16:00
 Վրաստանի ընդդիմությունը դադարեցնում է բողոքի ակցիաները

«Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, միավորված ընդդիմությունն իշխանության դեմ բողոքի ցույցերը դադարեցնում է: Այս մասին Վաշաձեն հայտարարել է «Պալիտրանյուս» հեռուստաընկերության Newsroom հաղորդման եթերում, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Նրա խոսքով, եթե իշխող թիմի և ընդդիմության ներկայացուցիչների միջև համաձայնությունն իրականացվի, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի:

«Այսօր հանդիպում կունենաք և հավանաբար, կհրաժարվենք ակցիաներից: Աստված չանի՝ կրկին ստեն: Եթե համաձայնությունն իրականացնեն, կլինի նախընտրական քարոզարշավ: Մեր նպատակը շենքերի մուտքերի արգելափակումն ու փողոցում կանգնելը չէ: Սա միակողմանի զիջում չէր: Մենք սպասում էինք լիարժեք համամասնական ընտրակարգի ու մեր կողմից արդեն իսկ զիջում է այն, որ 30 մեծամասնական պատգամավոր է լինելու»,- ասել է Վաշաձեն:

Հիշեցնենք, նախօրեին իշխող և ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ: Ընտրվել է 120/30 մոդելը, այսինքն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կունենա 120 համամասնական, 30 մեծամասնական պատգամավոր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica