close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կներես ինձ՝ կորցրեցի ողջախոհությունս ու ոտնատակ արեցի սահմանադրությունը, քանզի տրվել էի մեկ հոգու քմահաճ սադրանքին. նամակ ապագայի հային

Քաղաքական

9 Մարտի 2020, 13:00
 Կներես ինձ՝ կորցրեցի ողջախոհությունս ու ոտնատակ արեցի սահմանադրությունը, քանզի տրվել էի մեկ հոգու քմահաճ սադրանքին. նամակ ապագայի հային

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «ՆԱՄԱԿ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՅԻՆ» վերտառությամբ. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի ապագայի հայ,

Կներես ինձ, որ կորցրեցի ողջախոհությունս ու ոտնատակ արեցի սահմանադրությունը, քանզի տրվել էի մեկ հոգու քմահաճ սադրանքին: Անվերապահորեն հավատում էի նրան ու չէի էլ փորձում քննության առնել նրա քայլերն ու խոսքերը: Ինձ թվում էր, որ ես պայքարում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի, որում հաշտ ու խաղաղ ապրելու ես դու: Այնինչ` պարզվեց, որ այն ընդամենը մեկ քաղաքական թայֆայի հորինած «անցյալ» կոչվող ուրվականի դեմ կռիվ էր ու որում ես ընդամենը մի քայլող «քվե» էի: Ես չէի գիտակցում, որ ինձ գցել են մի անվերջանալի շրջապտույտի մեջ, որտեղից ելք չկա` պայքար սրա դեմ, պայքար նրա դեմ և այդպես շարունակ: Չէի հասկանում, որ իմ ու մեկ այլ հայի միջև սեպ խրողի նպատակներն ազնիվ չեն կարող լինել, իսկ այդ մշտական «պայքարներն» ընդամենը սեփական իշխանությունն ու հաստատված համակարգն անսասան պահելու միջոց են: Ինչ միամիտ էի ես, երբ կարծում էի, թե «Ահա, սրանցից էլ ազատվենք և վերջ, ամեն ինչ լավ կլինի», արդյունքում ընդամենը օրվա իշխանությունները դառնում էին ավելի սանձարձակ և մեծամիտ: Ինձ մասնակից դարձրեցին այդ ավանտյուրային և ստիպեցին ատել բարեկամիս, հարազատիս, ընկերոջս ու հարևանիս ընդամենն այն բանի համար, որ իրենք համակարծիք չէին այդ մեկ հոգու ու նրա թայֆայի հետ: Ինձ հաճույք էին պատճառում քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու ու հրապարակավ ստորացնելու տեսարանները: Անհամբեր սպասում էի թաթիկներ կտրելու ու պատերին ծեփելու խոստումների իրականացմանը և տխրում, երբ ուշանում էր: Այո, կռահեցիր` ինքս էլ շատ հաճախ հրապարակավ հայհոյել և անիծել եմ այդ այլախոհներին և դեմ չէի լինի, եթե նրանց հետ մի վատ բան պատահեր: Հակահայը հաղթել էր ինձ:

Ես այս ամենն ուշ հասկացա ու հուսով եմ, որ այն ինչ տեղի է ունեցել մեր ժամանակներում քեզ համար կդառնա պատմության լավ սերտած դաս:

Վերջում ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում քեզնից այս կորսված հնարավորության ու վատնած ժամանակի համար` ես կարող էի քեզ ավելի լավ Հայաստան թողնել:

Հ.Գ. Ամեն դեպքում ես հասցրեցի ուշքի գալ և մենք Արցախը պահեցինք…»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica