close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրներին ոչ միայն ֆեյքերը չեն սիրում, այլև իրական քաղաքացիները․ Սիսակ Գաբրիելյան

Քաղաքական

9 Մարտի 2020, 12:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրներին ոչ միայն ֆեյքերը չեն սիրում, այլև իրական քաղաքացիները․ Սիսակ Գաբրիելյան

Մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ կտամ դուրս գալ ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն իրենց չեն սիրում, այլև իրական քաղաքացիները՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարությւոն արեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին՝ պատասխանելով հանրաքվեի քարոզարշավի ընթացքի մասին հարցին։

Ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է, որ վարչապետը, առերևույթ, քարոզարշավի ընթացքում կիրառում է վարչական ռեսուրսը։ Մասնավորապես, Լոռու մարզում ի պաշտոնե պետք է մասնակցեր նոր ճանապարհի բացմանը, բայց իրականացրեց նաև քարոզարշավ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ իր համար հստակ է՝ վարչապետը Լոռու մարզում երբ էր ճանապարհի բացմանը մասնակցում և երբ՝ որպես մասնավոր անձ քարոզչություն իրականացնում։

Նա, այնուամենայնիվ, հիշեցրեց, որ Հանրաքվեի մասին օրենքը արգելում է վարչապետին, ի պաշտոնե գործելիս, քարոզչություն իրականացնել։

Սիսակ Գաբրիելյանը հանգստյան օրերին եղել է տարբեր համայքններում և համոզվել, որ շատերը տեղյակ են, որ որ հանրաքվե է տեղի ունենալու։

Նա գրեթե բացառեց, որ հանրաքվեն հետաձգվի՝ հաշվի առնելով, որ այն կարող է հետաձգվել միայն ռազմական և արտակարգ դրության ժամանակ, իսկ առողջապահության նախարարը կորոնավիրուսի տարածման հետ կապված տեղեկատվությունը հրապարակել է և դասերը վերսկսվել են։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նախատեսվում  է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով իշխող քաղաքական ուժը մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Խորհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հայտարարել են, որ անտեսելու են հանրաքվեն։

Մանրամասն՝ տեսանյութում․

Մեսսին վնասվածք է ստացել
4 Հունիսի 2020, 16:51 Մեսսին վնասվածք է ստացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica