close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+20°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու

Տարածաշրջան

6 Մարտի 2020, 14:14
 Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու

Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ռազմավարական գործընկերության հիմնախնդիրները և համատեղ այլ նախագծեր:

Իրակլի Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության վրա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ` կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ երկրի ՊՆ նախարարն այցելել էր Հայաստան: Նա հանդիպել էր վարչապետի, կաթողիկոսի, Պն նախարարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյանեերի հետ: Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել էր հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica