close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակն ունի գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ. Վիճակը ծայրահեղ ծանր է

Իրավունք

6 Մարտի 2020, 11:23
 Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակն ունի գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ. Վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը տեղափոխվել է Երեւան. նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»:

Հիշեցնենք՝ երեկ Գյումրիում դաժան դեպք էր տեղի ունեցել. 28–ամյա երիտասարդը ծեծել էր 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը: Կինը մահացել է, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջադեպի մասին մանրամասներ է ներկայացրել՝ նշելով. «Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց»:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica