close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթե'լ ենք, չե'նք զիջի, կզարգանա'նք. արցախցին իր քվեով միս ու արյուն պիտի տա ազգային օրակարգերին. Ա. Գրիգորյան

Քաղաքական

6 Մարտի 2020, 10:03
 Հաղթե'լ ենք, չե'նք զիջի, կզարգանա'նք. արցախցին իր քվեով միս ու արյուն պիտի տա ազգային օրակարգերին. Ա. Գրիգորյան

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Մեր ազգի լավագույն մտավորականներից մեկը՝ լուսահոգի Ռուբիկ Հովսեփյանը, ասում էր, որ մեզ այսուհետ հաղթանակներ են պետք, մենք սպառել ենք պարտվելու լիմիտը։ Մեկ այլ լավագույն մտավորական՝ Ռոլանդ Շառոյանն էլ մի առիթով ասել է, որ մենք Արցախում հաղթեցինք, քանի որ ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը՝ քան ատում թշնամուն։ Սա համակարգային մտածողություն է, ավելի ճիշտ սրանք են հենց համակարգերը։
Երկու միտքն էլ խիտ են և ունակ լայն բացվելու։

Մեր ընկերներից ոմանք դրան ասում են արյունով ազատագրված հայրենիքը պետք է զարգանա այնտեղ ապրելով և ապրեցնելով։ Սա նշանակում է պետական սոցիալական քաղաքականության իրականացում՝ իր չափելի արդյունքներով և գործուն ազգային օրակարգերի կիրառմամբ։

Մեր մյուս ընկերներն ասում են, պետք է զարգանալ չզիջելով, ոչ թե զիջի, եթե ուզում ես զարգանալ։ Սա հստակ է՝ ազատագրված հայրենիք, հաղթանակած ժողովուրդ և զարգացում։ Այսինք, կիրառել այնպիսի կարգավորումներ, որ չլինի սոցիալական բևեռացում, տնտեսության վարմանը ուղղակի և անուղակի ձևով մասնակցեն թվով շատ մարդիկ։ Ունենալ հարուստ պետություն, ապրել և ձևավորել ամուր թիկունք մեր սրբության սրբոց բանակին։

Մեր հաջորդ ընկերներն ասում են հաղթել ենք, չենք զիջի, կզարգանանք։ Առաջինը փաստի արձանագրում է, երկրորդը՝ կամքի արտահայտում, իսկ երրորդը՝ ծրագիր։
Հայաստանը Արցախի հետ միասին գտնվում է մի այնպիսի վայրում, որ աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենում մեր հայրենիքի վրա։ Ուզենք, թե չուզենք պետք ձևավորենք պետականության ողնաշարը։

Շարքը կարելի երկար թվարկել։ Նույն միտքը կարելի է բացատրել տարբեր ձևով։

Ավելի քան համոզված եմ, որ կնճռոտ խնդիրների լուծումն Արցախում է։ Հիմա ժամանակն է, որպեսզի լսենք, թե ով ինչ է ասում, ում խոսքը որքան է ծանրակշիռ և համակարգային, ով ինչքան է ներծծված ազգային ավանդույթներով, ինչ է ասել, ինչ է արել, ինչ է անում և ինչ է պատրաստվում իրականացնել։

Մի պահ պետք է դնենք մի կողմ բոլոր այն ծրագրված կամ չծրագրված հրապարակումները, որոնց թելերը շատ ավելի հեռու են գնում քան պատկերացնում ենք բոլորս։ Հաճախ նման հրապարակումներին պատշաճ անդրադարձ չի արվել մի քանի ծանրակշիռ, իսկ որոշ դեպքերում մանիպուլյատիվ գնահատվելու պատճառներով՝ ժամանակի խնայողության, անլրջություն համարվելու, ոչ քաղաքական լինելու պատճառով կամ քարոզչական փիառի անգույն, անձև և տափակ մեթոդը խորթ լինելու պատճառով։ Կապ չունի, հիմա ժամանակն է, որ սա ամբողջությամբ մի կողմ դրվի։

Ժամանակն է, որ Արցախն ու արցախցին իր խոսքն ասի առաջիկա ընտրություններին։ Ժամանակն է յուրաքանչյուրը իր սեփական քվեով միս ու արյուն տա ազգային օրակարգերին։ Թող հանդուգն չհնչի, բայց ճիշտ կլինի, որ թեկնածուներից շատերը նույնպես կոչով միանան ի պաշտպանություն հաղթած անզիջում զարգացմանը»:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք համարվում են ամենամրցակցայինը 1991-ից ի վեր երկրորդ հայկական հանրապետությունում տեղի ունեցած քվեարկությունների շարքում:

Նշենք նաև, որ ՀՅԴ Արցախի կառույցը նախագահի թեկնածու է առաջադրել Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից Դավիթ Իշխանյանին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica