close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+20°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հատուկ նպատակով կոտրում էին ամեն ինչ․ «Վսրեչի Ապերի» փաստաբանները՝ գիշերվա ներխուժման մասին

Քաղաքական

5 Մարտի 2020, 18:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հատուկ նպատակով կոտրում էին ամեն ինչ․ «Վսրեչի Ապերի» փաստաբանները՝ գիշերվա ներխուժման մասին

Ոստիկանները հատուկ նպատակով կոտրում էին ամեն ինչ՝ ըստ Yerkir.am-ի, ասաց «Վստրեչի Ապեր» մականունով հայտբի՝ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով այս գիշեր նրա տուն հարյուրավոր ոստիկանների մուտք գործելու հանգամանքները։

«Նրանք հայտնվել էին այստեղ, սեփականատիրոջը՝ Արամ Վարդանյանի որդուն, առաջին իսկ պահին բռնություն գործադրելով բերման էին ենթարկել, տղամարդկանց, ովքեր գտնվում էին տանը, բերման էին ենթարկել և արդեն երբ որևէ մեկը չկար այդ հատվածներում, նրանք կոտրում էին մնացած դռները և միայն ոստիկաններն էին գտնվում տանը»,-ասաց նա։

Փաստաբանի համար անհասկանալի են այս գործողությունները, քանի խուզարկության դեպքում պետք է նրանք ներկայացնեին դատարանի թույլտվությունը և դա պետք է կատարեին սեփականատիրոջ ներակայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին։

Լրագրողի հարցին՝ գուցե դա առնչվում է վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տպագրված այն հոդվածի հետ, որտեղ ասվում էր, որ վարչապետի ընտանիքի դեմ քարոզչական արշավ է սկսվել և նշվում էր նաեւ Արամ Վարդանյանի անունը, կամ այն հանգամանքի հետ, որ 14 օր հետո լրանում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի ժամկետը և վարչապետը պետք է արդեն նշանակում անի, Լուսինե Սահակյանը չբացառեց երկու տարբերակն էլ։ Նա, սակայն, նշեց․ «Արամ Վարդանյանի համար անհասկանալի էր նախ՝ այդ հոդվածը, ինչո՞ւ էր ընդհանրապես իր անունն այնտեղ հայտնվել, ի՞նչ նպատակով է հատկապես ինքը հետապնդվում և ընդհանրապես այս ամբողջ ժամանակահատվածում հետապնդումները մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ»։

Մյուս փաստաբանը՝ Երվանդ Վարոսյանն,ասաց, որ երբ պահանջել են ոստիկանների՝ այնտեղ գտնվելու իրավական հիմքը՝ դատարանի կամ այլ որոշում, և հարցրել՝ ի՞նչ են ուզում տանից, ոստիկաններից մեկն իրեն պատասխանել է․ «Ինչ անում ենք՝ լավ ենք անում»։

Լուսինե Սահակյանն ասաց՝ երբ նրանք հայտնվել են, հենց սկզբից մտել են պատերի վրայով, սկսել բաբանով կոտրել դուռը․ «Դուռն արդեն վնասվում է և հնարավորություն չի լինում բացելու դուռը։ Ներսից Վարդանյանի ազգականն ասում է՝ սպասեք, մի կոտրեք, որ բացենք, միևնույն է՝ շարունակում են կոտրել մինչև այն պահը, երբ դուռն արդեն հնարավոր չէր բացել»։

«Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ բաբանի գործածությամբ հատուկ նշանակության ջոկատը 2 երկաթյա դուռ է փորձել ջարդել, 2-ն էլ չեն կարողացել բացել»,-ասաց Երվանդ Վարոսյանը։

Այս ամենից հետո ոստիկանները ներս են մտել պատուհանով։

Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանների գնալուց հետո պարզել են, որ տանից անհետացել է թվային տեսաձայնագրիչը, անհետացել է նաև Արամ Վարդանյանի ոսկե շղթան՝ խաչով և, որ նրանց համար շատ տարօրինակ է եղել, նույնիսկ օգտագործված օծանելիքը։

«Այսինքն, մեր ոստիկանները հասել են նրան, որ օգտագործված օծանելիք են տանում»,-ասաց փաստաբանը։

Երվանդ Վարոսյանը հավելեց․ «Ես շատ զարմացա, որ այսօր տեղեկացանք, որ խոսքը ինչ-որ քրեական գործի շրջանակների մասին է, քանի որ եթե խոսքը դրա մասին է, ուրեմն ոստիկանությունը պիտի գործեր քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։ Եթե որևէ անձի են ման գալիս, այդ անձին պիտի հրավիրեն։ Եթե խոսքը վերաբերում է Արամ Վարդանյանին, ապա իրենք քաջատեղյակ են, որ բազմաթիվ անգամ, հատկապես վերջին ժամանակահատվածում, Արամ Վարդանյանը տարբեր կերպ հրավիրվել է Ոստիկանություն, ընդ որում և՛ գրավոր, և՛բանավոր և չի եղել որևէ դեպք, որ չներկայանա։ Նման պարագայում ոստիկանության երեկվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում»։

Դրանից հետո նրանք եղել ենք Ոստիկանությունում, բայց Արամ Վարդանյանը այնտեղ չի եղել։ Մինչդեռ նախորդ օրը միասին են եղել և հանգիստ զրուցել են։

Ոստիկանությունից հայտնեցին, որ գործություններն անցկացվել են կոնկրետ քրեական գործի շրջանակում` չնշելով, թե ինչ քրգործի մասին է խոսքը։ Նրանք նաև ասացին, որ ունեն նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

Նշենք, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը․ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա նաև նշեց, որ վերջին ժամանակներում Արամ Վարդանյանի մտերիմներին բերման են ենթարկում առանց որևէ հիմնավորման. «Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որեւէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ… հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել՝ մտացածին հիմքերով, իբրեւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր՝ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետեւ այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»։

Ավելի վաղ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառումներով տեղեկացրել էին, որ այս գիշեր ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող, Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica